ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան կմարմնավորի Անահիտ աստվածուհուն

Фото/ Анатолий Дьяков/

Անվանի ռուս գեղասահորդուհի, համաշխարհային սպորտի լեգենդ, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Իրինա Սլուցկայան «Աղթամար» սառցե շոուում Անահիտ աստվածուհու դերը կկատարի, գրում է Sputnik Armenia-ն:

Սա աշխարհահռչակ գեղասահորդուհու երրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ 2015 թվականին նա եկել էր Եվգենի Պլյուշենկոյի հետ «Kings on Ice» նախագծի շրջանակում։ Երկրորդ անգամ` Իրինա Ռոդնինայի հետ սահադաշտի ու նրա անվան գեղասահքի դպրոցի բացմանը։ Այս անգամ Սլուցկայան միայնակ է ժամանել։

«Ես ու իմ թիմը «Աղթամար» խորագրով հիանալի նախագիծ ենք պատրաստում։ Մյուս տարի համանուն լեգենդի հիման վրա սահադաշտում դրամատիկ ներկայացում է բեմադրվելու։ Դա աննախադեպ շոու է լինելու, քանի որ սառույցի վրա ցուցադրվելու է ոչ թե սովորական պատմություն, այլ լեգենդ», – ասաց անվանի գեղասահորդուհին։

Սլուցկայայի խոսքով` շոուի համար հատուկ երաժշտություն է գրվելու, իսկ նա Անահիտ աստվածուհու դերն է կատարելու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.05.2026
       
    01.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: