ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին

Դեկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական կայքէջից

Կողմերը նշել են արտաքին քաղաքական օրակարգային խնդիրների լուծման նպատակով երկու հանրապետությունների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը՝ որպես համահայկական շահերի խթանման ուղղություններից մեկը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    19°  12° 
    06.05.2024
    18°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: