ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչենք 2018 թվականի խորհրդանիշին

Dawg Gone Good - WordPress.com

2018թ.-ն արդեն սարերի ետևում չէ: Բոլորիս է հետաքրքրում՝ ինչպիսին կլինի սպասվող տարին, իսկ դա իմանալու համար, որպես կանոն, փորձում ենք առաջին հերթին ճանաչել ու սիրաշահել եկող տարվա օրինական «տիրոջը»:

Ինչպես գիտենք՝ 2018-ի հովանավորը շնիկն է, ուստի փորձենք հասկանալ ինչպիսի են մեր հավատարիմ ընկերները, և ինչպես պահել մեզ՝ նրանց դրական վերաբերմունքին արժանանալու համար:

Աշխարհում գոյություն ունեցող շների բազմաթիվ տեսակների մեջ առանձնահատուկ են Կոմոնդո ցեղատեսակի շները: Գեղեցիկ, երկար հյուսքեր ունեցող այս շներին հաճոյանալու համար, 2018-ին փորձեք ունենալ հենց այսպիսի վարսեր:

Հասուն տարիքի Կոմանդորների բուրդը կշռում է միջինում 7 կգ, իսկ դրանցում հյուսքերի թիվը հասնում է երկու հազարի:

Եթե երկար վարսեր ունենալը ձեզ չի գրավում, կարող եք տարվա հովանավորներից ձեզ համար նախընտրել այսպես կոչված «մերկ շնիկների» տեսակը:  Ընդ որում, այստեղ ևս ունենք ընտրություն՝ ամբողջովին մերկ տեսակի ու չինականի միջև, որի միայն գլխի հատվածում մազեր կան:

Գուցե շատերին չինական մերկ շնիկը տգեղ թվա: Հոգ չէ, բնությունը ստեղծել է մարդու հավատարիմ ընկերոջ բավական գեղեցիկ և սլացիկ ցեղատեսակի՝ աֆրիկյան Ազավակներին:

Երկար ոտքեր, սլացիկ մարմին, երկար վիզ. բնութագրում են Ազավակ տեսակը: Սրանք տարբերվում են իրենց խելքով ու զգուշավորությամբ, լավ որսորդներ են և շատ լավ պահակներ: Չնայած իրենց կողքին չեն հանդուրժում այլ տեսակների, սակայն տարբերվում են իրենց տիրոջ նկատմամբ արտահայտված քնքշությամբ:

Իսկ եթե նախընտրում եք, որ եկող տարի ձեր հովանավորը լինի մեծ ու բրդոտ, ապա տիբեթյան Մաստիֆները հենց ձեզ համար են: Միջինում 60-80կգ քաշ ունեցող այս շներն ունենում են  60-67 սմ հասակ: Տարբերվում են ինքնուրույնությամբ, խելքով ու հանգիստ բնավորությամբ:

Եթե ունեք տարբերվող բնավորություն և գեղեցիկի ստանդարտներից դուրս ընկալում, ապա Բուլտերյերը հենց այն տեսակն է, որի հովանավորություն կարող եք ընտրել: Բուլդոգի և անգլիական Տերյեր ցեղատեսակների խառնուրդը համարվող ուժեղ կռվող շան այս տեսակը մարդկանց մոտ հակասական ընկալումներ է առաջացնում: Նրանց կամ շատ հավանում են, կամ ընդհանրապես չեն հավանում:

Ինչպես տեսնում եք, 2018-ը մեզ լայն ընտրության հնարավորություն է տալիս: Բայց եկող տարվա համար թերևս կա մեկ ընդհանրություն՝  բոլորս պիտի ձգտենք այնպիսի նվիրվածության ու հավատարմության, ինչպիսին է շան հավաքական կերպարը՝ անկախ նրա ցեղատեսակից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: