ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանը և Մամեդյարովը հնարավոր է հանդիպեն հունվարին. Լուկաշևիչ

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա  տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

«Այս տարին շատ կարևոր էր տարածաշրջանում վտանգավոր սրացումից  դուրս գալու և  բանակցային գործընթացն աստիճանաբար վերականգնելու տեսանկյունից: Մենք ողջունել ենք  տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ  նախարարների շփումները. նրանք բավականին ինտենսիվ աշխատել են, ինչի արդյունքում դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում՝ ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների համաատեղ հայտարարությունը: Շփումներ են եղել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու արտաքին գործերի նախարարների միջև, այնպես էլ ԱԳ նախարարների»,- ասել է նա:
Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին  Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, գնալ խնդրի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով:
ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում՝  հնարավոր է հունվարին, հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները:
«Մենք կարևորում ենք այս միտումը:  Ռուսաստանը  կարևոր ազդեցություն ունի այդ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա: Բաքվի ու Երևանի մեր գործըկերների աջակցությամբ հույս ունենք շուտով գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: