ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ այցելած կանադացի պատգամավորը Կանադայի խորհրդարանում խոսել է Ապրիլյան պատերազմի անպատմելի սարսափների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

CBC.ca

Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր Թոնի Քլեմենտը դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախին: Այս մասին Քլեմենտը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում

Նա իր ելույթում մասնավորապես նշել է.

«Թեև ներկայում գոյություն ունեն մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնք արժանի են  բարձրաձայնման, այդուհանդերձ՝ ես կցանկանայի առանձնացնել Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը:

Այս ամառ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հետ ուղևորվել եմ Արցախ ու անձամբ ուսումնասիրել հակամարտության մանրամասները, խաղաղության տենչացող ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի դեպքերը:

Մենք հանդիպել ենք որդեկորույս մայրերի, զինծառայողների ու հակամարտությունում ներգրավված այլ մարդկանց հետ: Ես ականատես եմ եղել անպատմելի սարսափների:

«Հարգելի՛ խոսնակներ, ես կցանկանայի տեսնել խաղաղ ու բարգավաճող Արցախ, որտեղ մարդիկ կկարողանային կողք կողքի ապրել հարևանների՝ այդ թվում նաև Ադրբեջանի հետ»:

Քաղաքական գործիչը նշել է նաև, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իրականացվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով, որի լիիրավ անդամ է նաև Կանադան:

«Հետևաբար՝ կոչ եմ անում կառավարությանը դատապարտել տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարումն ու քայլեր ձեռնարկել հակամարտության հետագա սրացումը կանխելու ուղղությամբ»,- հավելել է պաշտոնյան: 


 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: