ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ իրադարձություններ են սպասվում աշխարհում 2018 թվականին

Տարեվերջն առիթ է ոչ միայն անցնող տարին ամփոփելու, այլ նաև գալիք տարվա համար պլաններ կազմելու և ակնկալիքներ սահմանելու համար: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է, թե ինչ կարևոր իրադարձություններ են սպասվում աշխարհում 2018 թվականին:

Այսպես, ինչպես 2017 թվականին, 2018-ին ևս ակնկալվում են միջազգային հարաբերությունների կամ առնվազն տարածաշրջանային զարգացումների համար կարևոր խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Մասնավորապես, 2018 թվականին սպասվում են խորհրդարանական ընտրություններ Լիբանանում, Հունգարիայում և Մոլդովայում: Նախագահական ընտրություններ են սպասվում Ադրբեջանում, Վրաստանում և Ռուսաստանում: Վերջինիս արդյունքները թեև վերլուծաբանների համար բավականին կանխատեսել են, սակայն մարտի 18-ին Ռուսաստանում կայանալիք ընտրություններն այս պահին գալիք տարում համաշխարհային քաղաքականության ամենանշանակալից իրադարձությունն է:

Նշենք, որ 2018 թվականն որոշիչ է լինելու նաև Հայաստանի քաղաքական կյանքի համար: 2018 թվականի գարնանը նախագահի լիազորությունների ավարտվելուց հետո Հայաստանն ամբողջությամբ կանցնի կառավարման խորհրդարանական ձևի. երկիրը ղեկավարվելու է վարչապետի կողմից, իսկ թե ով կլինի վարչապետ, դեռևս հստակ չէ:

2018-ի մյուս կարևոր իրադարձությունը Հայաստանի և աշխահի համար՝ Երևանում անցկացվելի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 27-րդ գագաթաժողովն է:

Գալիք տարին բավականին հարուստ է լինելու մարզական իրադարձություններով: 2018 թվականի փետրվարի 5-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կկայանան 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այս խաղերն արդեն առանձնացել են նախորդներից նրանով, որ միջազգային օլիմպիական կոմիտեն խաղերին մասնակցության իրավունքից զրկել է Ռուսաստանի հավաքականին:

Մյուս կարևոր մարզական իրադարձությունը Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունն է, որ կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում:

2018 թվականի մարզական հիշարժան իրադարձություններից են նաև 12-րդ Պարօլիմպիկ ձմեռային խաղերը, Ասիական ամառային խաղերը, 3-րդ պատանեկան օլիմպիական խաղերը և Շախմատի համաշխարհային օլիմպիադան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: