ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խաչակիրների գաղտնի գիրք»-ը՝ Կիլիկյան Հայաստանի նավահանգիստների մասին (տեսանյութ)

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակները հաղորդման հերթական թողարկմանն անդրադարձել են Կիլիկիո Հայաստանում գտնվող նավահանգիստներին:

Նրանց պնդմամբ՝ Վենետիկցի Մարինո Սանուտոսն իր «Խաչակիրների գաղտնի գիրք» աշխատության մեջ գրում է Կիլիկիո Հայաստանի 25 նավահանգստի մասին։ Ներկայում դժվար է գտնել այդ բոլոր նավահանգիստների տեղերը, սակայն ամենահայտնիներն առ այսօր աչքի են ընկնում հզորությամբ և փառավոր տեսքով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան

Այասը` Կիլիկիո Հայաստանի գլխավոր նավահանգիստն է։ Հաղորդման հերթական թողարկումը պատմում է, թե ինչպես էին նավահանգստում առևտրային ու ռազմական նավեր պատրաստվում։

Բացի Այասից Կիլիկյան Հայաստանում կային նաև այլ նավահանգիստներ։ Օրինակ` Կորիկոսը։ Այստեղ, ամենաբարձր աշտարակի վրա, պահպանվել է Հեթում թագավորի հայերեն գրությունը։

Նախագծի հեղինակների հավաստմամբ` կիլիկյան բոլոր ամրոցներն ունեցել են գաղտնի ելքեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: