ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի հայազգի քաղաքացին Սախալինից ոչ հեռու կղզի է սեփականացրել

Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն, իր ընտանիքի հետ միասին մասնակցելով «Հեռավորարևելյան հեկտար» դաշնային ծրագրին, ըստ որի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի Հեռավոր Արևելքում անվճար հողամաս ստանալու,  3 հա մակերեսով սեփական կղզին է ստացել Սախալին թերակղզուց ոչ հեռու, հայտնում է tvzvezda.ru կայքը:

Աղբյուրի  փոխանցմամբ՝ Հովաննիսյանը մտադիր է իրեն պատկանող կղզում զբոսաշրջային կենտրոն բացել ու քվեսթ խաղեր անցկացնել:

«Փաստաթղթերի ձևակերպումն արագ է ընթացել: Սեփական կղզին ունենալն ինտրիգային գաղափար է», - ասել է Հովհաննիսյանը:

Կղզին գտնվում է Սախալինի ու Խաբարովսկի երկրամասի միջև:  

Նա նաև նշել է, որ առաջին քվեսթ խաղը կազմակերպվելու է արդեն հաջորդ ամառ: Մասնակիցները կղզի են հասնելու մոտորանավակներով: Կղզու վրա տուն-կոնտեյներներ կհայտնվեն, և վրանների ու խորովածի համար հատուկ տարածքներ կհատկացվեն:

Աղբյուրը նշում է, որ 2017-ի փետրվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Հեռավորարևելյան հեկտար» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ որոշ պարտավորություններ կատարելու դեպքում կարող է 1 հա հող ստանալ Հեռավոր Արևելքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: