ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

© РИА Новости / Хавьер Луэнго

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կատալոնիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք նշանակվել էին անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի տարածաշրջանային կառավարությունն ու խորհրդարանն արձակելուց հետո:

Կատալոնիայի 6 հիմնական կուսակցությունները կպայքարեն տեղական խորհրդարանում 135 աթոռի համար։ Դրանցից 3-ը՝ «Կատալոնիայի ձախ հանրապետականներ», «Ժողովրդական միասնություն» կուսակցություններն ու կատալոնական կառավարության նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի գլխավորած «Միասին հանուն Կատալոնայի» բլոկը կողմ են հանդես գալիս Կատալոնիայի անկախությանը։ Կատալոնիայի անկախությանը դեմ են հանդես գալիս «Քաղաքացիներ», Սոցիալիստական և Ժողովրդական կուսակցությունները։

Ձայնի իրավունք ունեն տարածաշրջանի մոտ 5.5 մլն քաղաքացի, դիտորդներն ակնկալում են մասնակցության բավականին բարձր մակարդակ՝ մոտ 80 տոկոս:

Նախօրեին ինքնավարությունում խստացվել են անվտանգության միջոցառումները: Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Կատալոնիա է ուղարկել 15 հազար ոստիկանի՝ ընտրությունների ընթացքում փողոցները պարեկելու համար:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: