ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018 թվականի նորաձևության թրենդերը

Թևակոխեցինք 2018 թվականը: Շատերին է հետաքրքրում, թե որո՞նք են լինելու դեղին շան տարվա նորաձևության թրենդերը:

Նոր տարվա նորաձևության միտումները բավական շատ են, բայց մենք փորձել ենք առանձնացնել դրանցից ամենավառ և աչքի ընկնող մոտեցումները: Ձեզ ենք ներկայացնում 2018 թվականի նորաձևության բնագավառում թոփ 10 թրենդերը.

  1. Թափանցիկ պլաստիկից ու արհեստական կաշվից պատրաստված հագուստը ավելի քան ակտուալ է լինելու եկող տարի:

  2. Կարմիրի բոլոր երանգները. անգամ կարմիր գույնը չսիրողներին խորհուրդ է տրվում գոնե ինչ-որ վառ կարմրավուն դետալ ունենալ հագուստի մեջ:

  3. Լայն և շատ լայն տաբատները. Չնայած կիպ նստող ջինսերը դեռ շարունակում են պահանջված լինել, 2018-ին ցանկալի է ունենալ և կրել նաև լայն փողկերով տաբատներ:

  4. Գալիք տարվա ամենանորաձև թրենդը փայլն է: Ամանորին և ողջ տարվա ընթացքում պետք է կրենք փայլուն իրեր, եթե ոչ հագուստ, ապա գոնե աքսեսուարներ՝ պայուսակ, կոշիկ կամ զարդեր:

  5. Ինչ վերաբերում է զարդերին, ապա երկար ու ծանր ականջօղերը, որոնք անցած տարի մեծ հաջողություն ունեցան, այս տարի էլ ավելի ճոխ ու շքեղ տեսք կհաղորդեն:

  6. Աքսեսուարներից անդրադառնանք պայուսակ-գոտիներին: Դրանք անչափ պրակտիկ և ակտուալ է վերջին շրջանում: Այն իր կայուն տեղն է գտել ինչպես հայտնի ոճաբանների հավաքածուներում, այնպես էլ «փողոցային նորաձևության» մեջ:

  7. Բերետներ: Գլխարկի այս տեսակը 2017-ին վերանվաճեց իր դիրքերը նորաձևության աշխարհում, 2018-ին այն նույնպես մեծ պահանջարկ կվայելի:

  8. Նորաձև կլինեն դեղինի երանգները՝ հատկապես մանանեխի գույնը: Պատահական չէ, որ տարին համարվում է դեղին շան տարի, սակայն ամենահարգի դեղինը կլինի մանանեխ հիշեցնող երանգը:

  9. Լոգոների մոլուցք. Ենթադրվում է, որ լոգոներով հագուստը մեծ պահանջարկ կվայելի 2018-ին ևս, ինչպես դա եղել էր անցյալ տարի՝ ամենաճանաչված ապրանքանիշերի հագուստի հավաքածուներում։

  10. Նրբագեղ բացվածքներ. Բացվածքները թե կրծքի շրջանում, թե ոտքերի կշարունակեն լինել դիզայներների ուշադրության կենտրոնում: Ոչ միայն զգեստների և կիսաշրջազգեստների վրա կտեսնեք գրավիչ բացվածքներ, այլ անգամ տաբատների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: