ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 677,34 դրամ ԱՐԾԱԹ - 256,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 040,88 դրամ

Գերմանիան տեղյակ է այդ երկրում հայերի դեմ ծրագրվող հարձակումների մասին

Habertürk

Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ տեղյակ են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության մասին, համաձայն որի Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, մահափորձեր են նախապատրաստվում Թուրքիայից այդտեղ հաստատված անձանց, մասնավորապես՝ հայերի և ալևիների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրավապահ մարմինները գերմանական Deutsche Welle-ին հայտնել են, որ ուսումնասիրում են տվյալները հնարավոր հարձակումների վերաբերյալ:

«Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

Գարո Փայլանը գերմանական լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ մահափորձերի մասին տեղեկություն ստացել է արտերկրյա հետախուզական մարմիններից, սակայն չի կարող հստակ նշել դրանց աղբյուրը: «Միայն կարող եմ ասել, որ դրանք շատ վստահելի տեղեկություններ են»,- ասել է նա: Պատգամավորը նշել է, որ Եվրոպայում և գլխավորապես Գերմանիայում այս տեղեկությունից հետո որոշ անձինք պաշտպանության տակ են առնվել:

Թուրքիայում հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը ևս տեղյակ է Փայլանի հայտնած հետախուզական տվյալներից, որոնք իսկապես լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում: Նա տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ համապատասխան մարմինների հետ համագործակցության մեջ է: «Թող Թուրքիան անի անհրաժեշտ ամեն բան իր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է նա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 74%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
  10° 
21.02.2018
  10° 
22.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է երկրի ներքաղաքական խնդիրների հետ: