ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ

Մոսկվայում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների միջև առկա գործընկերային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և մեր երկու քաղաքների փոխգործակցությունն էլ խարսխված է հենց դրա վրա: Ես համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը լավ հիմք կհանդիսանա մեր փոխշահավետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար, ինչի ուղղությամբ մենք վստահաբար հետևողական քայլեր կձեռնարկենք», - ընդգծել է Սերգեյ Սոբյանինը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և համոզմունք է հայտնել, որ Երևանի և Մոսկվայի գործադիր իշխանության մարմինների 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացմանը: 

«Երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և, համոզված եմ պարոն քաղաքապետ, որ 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի մեր երկու քաղաքների համագործակցությանը: Մեզ համար այսօր կարևոր առաջնահերթություններ են տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության և խելացի տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այսօր տարբեր ոլորտների մեր պատասխանատուներն ու կառույցների ղեկավարները քննարկել և համապատսխան պայմանավորվածություններ են ձեռքբերել խորացնել երկուստեք փոխգործակցությունը: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, մենք իսկապես նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը», - նշել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Սերգեյ Սոբյանինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի համար 2018 թվականը լինելու է հոբելյանական տարի, ինչը ըստ Երևանի քաղաքապետի, լավ առիթ է բարեկամներին հյուրընկալելու 2800-ամյա Երևանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: