ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օզդեմիրը` Գերմանիայում թուրքահայերի դեմ սպասվող մահափորձերի մասին. թույլ չենք տալու վախի մթնոլորտ տարածել այստեղ

The Armenian Weekly

Թույլ չենք տալու թուրք ազգայնականներին վախի մթնոլորտ տարածեն այստեղ՝ Գերմանիայում: Այս մասին DW գերմանական պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած, Գերմանիայի Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Հարցազրույցում նա մասնավորապես ասել է.

«Նման տեղեկությունն ինձ համար զարմանալի չէր՝ հաշվի առնելով իմ լավ ընկեր Հրանտ Դինքի սպանությունն ու այն փաստը, որ պետության մատը խառն է եղել այդ գործում:  Բացի այդ երբ տեսնում ենք, թե ինչպես են թուրք ընդդիմադիրներին ոչ միայն ձերբակալում, լռեցնում կամ արտաքսում, այլ նաև վախեցնում և ենթարկում ֆիզիկական բռնության, ապա դա զարմանալի չէ: Գերմանիան պետք է տեղյակ լինի այս ամենից և, ամենից առաջ, կանխի առանձին հասարակական կառույցների աճը: Նմանատիպ կառույցներից են Osmanen Germania-ն, որը թուրք-ազգայնական բռնցքամարտիկների խումբ է, կամ Եվրոպայի թուրք դեմոկրատների միությունը  (UETD): [UETD- ը համարվում է Թուրքիայի իշխող կուսակցության` ԱԶԿ-ի արտաքին լոբբիստական խումբը]:

Վերջերս դիտում էի Գերմանիա տեղափոխված ստամբուլահայ լրագրող, ճանաչված մտավորական Հայկո Բաղդադի ելույթը: Զրահապատ բաճկոնով էր ելույթ ունենում, քանի որ մեկ օր առաջ սպառնալիքներ էր ստացել: Սա նորմալ չէ: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ թույլ չենք տալու վախի մթնոլորտ տարածեն այստեղ՝ Գերմանիայում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: