ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Չինաստանում ավելի քան 13 հազար ինտերնետային կայք են արգելափակել, այդ թվում սոցցանցեր Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը

www.segodnya.ua

Վերջին երեք տարվա ընթացքում Չինաստանում արգելափակվել է ավելի քան 13 հազար կայք: Այս մասին դեկտեմբերի 24-ին հաղորդել է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը, գրում է NEWS.am

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) իշխանությունները բացատրում են իրենց գործողությունները բռնության և պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Բացի այդ, արգելափակվել է գրեթե 10 միլիոն օգտատերերի էջ՝ հիմնականում սոցիալական ցանցերում:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ հարցվողների ավելի քան 90 տոկոսը կողմ է կառավարության կողմից համացանցի վերահսկման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Բացի այդ, իշխանությունները արգելափակում են մուտքը այնպիսի սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը: Չինաստանում թույլատրվում է օգտվել միայն իշխանությունների կողմից հաստատված VPN-ի ծառայություններից, որոնք վերահսկվում են հատուկ ծառայությունների կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 11.27 կմ/ժ
6 C°
 
  18° 
24.04.2018
  21° 
25.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։