Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն

Հայաստանում տոնական սեղանն Ամանորի տոնակատարության արարողակարգի հիմնական տարրն է: Հայկական Ամանորի սեղանի խորհրդանիշն ու հիմնական ատրիբուտը խոզի բուդն է, տոնական սեղանն անհնար է պատկերացնել նաև առանց խաղողի տերևներով ավանդական տոլմայի, նրբաբլիթների և թե՛ ազգային, թե՛ օտար ծագում ունեցող տարբեր աղցանների ու այլ ուտեստների:
Տոնական սեղանի նման առատություն կարելի է երևի թե տամեսնել միայն իտալացիների մոտ, որոնք, ի դեպ, իրենց խառնվածքով բավականին մոտ են հայերին: Այսպես, իտալական տոնական սեղանն անհնար է պատկերացնել առանց ավանդական իտալական Կոտեկինո երշիկի, որը պատրաստվում է բացառապես Նոր տարուն: Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է յուղոտ խոզի երշիկ, տանձ, կանաչ սոխ և գիհու պտուղներ: Այս ամենը խառնում են իրար և ստացված զանգվածին ավելացնում իտալական խոտաբույսեր, շագանակագույն շաքար, վանիլ և կարմիր գինու քացախ: Իտալացիների սեղանից անպակաս մյուս ճաշատեսակը Ժանբոնյեն է, որն իրենից ներկայացնում է մսով լցոնված խոզի տոտիկ: Տոնական սեղանին մատուցվում են նաև տապակած ծովամթերքներ և իհարկե՝ պաստա:
Սակայն եվրոպական շատ երկրներում այդքան էլ բծախնդիր չեն ամանորյա սեղանի հարցում: Այսպես, հոլանդացիներն ամանորյա սեղանին մատուցում են գինում մեջ տապակած նապաստակի միս, որին ավելացնում են սոխ, սալ, թթվասեր և կանաչի: Դանիացիները տոնական սեղանին մատուցում են խնձորով, սալորաչրով և չամիչով լցոնած բադ: Տոնական ուտեստին ավելացնում են կոնյակ կամ լորամրգի դոնդող: Անգլիացիների տոնական սեղանի անբաժան մասն է պլում-պուդինգը, որը պատրաստվում է ցորենի չորացած հացից, չամիչի տարբեր տեսակներից, կեռասից, խնձորից, նուշից և չորամրգերից: Այս ամենին ավելացնում են կիտրոն, նարինջ, իմբիր, անիսոն, դարչին և մեխակ: Մատուցելիս վրան ավելացվում է ռոմ կամ լիկյոր և վառվող վիճակում մատուցվում հյուրերին: Այս ուտեստը պատրաստվում է տոնից մեկ ամիս առաջ:
Ֆրանսիացիներն ամանորյա սեղանին նախընտրում են սագի լյարդից պաշտետ (Ֆուագրա), հնդկահավ, պանրի տեսականի և իհարկե շոմպայն: Գերմանացիների տոնական սեղանին դուք կարող եք համտեսել սաղմոն՝ պատրաստված սերուցքով` սպանախի և կիտրոնի կեղևի հետ, կծու մանանեխով անուշաբույր կարտոֆիլ և տապակած կարպ: Տոնական սեղանի որպես աղանդեր մատուցվում է ընկույզով կարկանդակ կամ մարցեպանով տորթ:
Բուլղարացիները չեն պատկերացնում իրենց ամանորյա սեղանն առանց մուսակիի, որը պատրաստվում է մսից և տարբեր բանջարեղեններից: Բոլոր բաղադրիչները պատրաստվում են միասին միաժամանակ: Մուսակին, ինչպես բալկանյան յուրաքանչյուր ուտեստ, զարդարում են խոտաբույսերի և համեմունքների հոտավետ փնջով: Որոշ բուլղարացիներ պատրաստի մուսակիին ավելացնում են նաև թթվասեր:
Սկանդինավյան երկրների ամանորյա սեղանն անհնար է պատկերացնել առանց ձկան: Այդ օրը սկանդինավցիները պատրաստում են սաղմոնի ապուր՝ բանջարեղեններով, կանաչիով, սերուցքով և չորահացով: Սակայն սրանով սկանդինավցիների տոնական ճաշացանկը չի սահմանափակվում: Մատուցվում է նաև տապակած միս և կարտոֆիլի խյուս:
Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության խորհրդանիշ: Բացի այդ, լեհերի տոնական սեղանն անհնար է պատկերացնել նաև առանց սունկի ապուրի կամ բորշի, սալորաչրով գարու շիլայի և շոկոլադե տորթի:
Մեքսիկացիներն Ամանորին նախընտրում են հրաժարվել բուրիտոսից և տոնական սեղանին մատուցում են տապակած գոճի՝ բրնձով, քաղցր պղպեղով և սև լոբով: Իսկ ալկոհոլային ըմպելիքներից իհարկե նախընտրում են տեկիլան: Որպես աղանդեր մատուցվում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված բլիթներ:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ տոնական սեղանի հիմնական ուտեստն ավանդական լցոնած հնդկահավն է, Ավստրիայում, Հունգարիայում և նախկին Հարավսլավիայի երկրներում տոնական սեղանին գերադասում են թռչնամիս չունենալ: Այս երկրների բնակչությունը սնահավատորեն է մոտենում սեղանին հնդկահավ, բադ կամ սագ ունենալուն՝ կարծելով, որ նրանց հետ կթռչի նաև տան երջանկությունը:
Սնահավատության հարցում իսպանացիները և պորտուգալացիներն ավելի լավատես են: Ուղիղ կեսգիշերին, ժամացույցի զանգերի ուղեկցությամբ նրանք ուտում են 12 հատիկ խաղող, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում են տարվա մեկ ամիսը, և ամեն հատիկն ուտելիս երազանք են պահում:
Ամանորյա մենյուին բավականին լրջորեն են մոտենում ճապոնացիները: Ծագող արևի երկրում ամանորյա սեղանին մատուցում են հնդկաձավարի արիշտա, որը խորհրդանշում է երկարակեցությունը: Որպեսզի հույրերը նոր տարուն առողջ լինել, նրանց Ճապոնիայում հյուրասիրում են սև սոյայի սերմերից պատրաստված աղանդեր: Իսկ ամբողջ տարին հաջողակ և երջանիկ լինելու համար ճաշացանկում ընդգրկված է շագանակներից և քաղցր կարտոֆիլից պատրաստված խյուս:
այլ նյութեր այս թեմայով
- Ինչպե՞ս պատրաստել գլինտվեյն՝ ամանորյա տաք և անուշաբույր գինի Գլինտվեյն պատրաստելու համար հիանալի կերպով համապատասխանում են կարմիր չոր կամ կիսաչոր ոչ թունդ գինիները:
- Ազգեր, որոնք Նոր տարին չեն նշում հունվարի 1-ին Հնդկաստանում կան Ամանորի մի քանի այլ տարբերակներ ևս: Մարտի 22-ին Նոր տարին նշվում է ըստ հնդկական միասնական ազգային...
- Շնորհավոր Ամանոր «Արմեդիա» ՏՎԳ ողջ թիմը շնորհավորում է Ձեր Ամանորը: Թող այն լույս բերի մեր կյանք:
- Ամանոր 2018. ինչպե՞ս զարդարել տունը 2018թ. տարվա խորհրդանիշը՝ Շունը, սիրում է ամեն ինչի բնականն ու հարմոնիկը: Քանի որ սպասվող տարին հողեղեն շան տարի...
- 2018 թվականի նորաձևության թրենդերը Գալիք տարվա նորաձևության միտումները բավական շատ են, բայց մենք փորձել ենք առանձնացնել ամենավառ և աչքի ընկնող թրենդերը:...
-
15:46
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
-
15:44
Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կազմակերպումը. ԱԱԾ
-
15:35
Ադրբեջանը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծելու գործոն. ՊՆ կոլեգիայի հայտարարությունը
-
15:23
Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանովը երկխոսության կոչ է անում
-
14:52
Ոստիկանությունը հորդորում է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից. հայտարարություն
-
14:43
Արցախի նախագահը հանդիպում է ունեցել Գարեգին Բ-ի հետ
-
14:16
Հոգևորականները քայլում են ցուցարարների առջևից բախումները կանխելու համար
-
14:14
Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից անդառնալի հետևանքների. ՄԻՊ
-
13:40
Կարեն Կարապետյան. Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ
-
13:21
Արցախի և ՀՀ նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր
-
12:15
Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել
-
12:02
Հավաքի դադարեցման որոշում. ոստիկանության հայտարարություն
-
11:30
Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին խնդրում է կրկին հանդիպել (տեսաուղերձ)
-
10:17
Սերժ Սարգսյանը հեռացավ բանակցություններից
-
10:10
Մեկնարկել է Սերժ Սարգսյան - Նիկոլ Փաշինյան հանդիպումը
-
09:03
Կարմիր կիրակի
-
21:54
Շառլ Ազնավուրը հրավիրում է բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ
-
19:46
Սարգսյան-Փաշինյան հանդիպում. կշարունակի՞ երկխոսությունը
-
19:25
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ներհայաստանյան իրավիճակը
-
19:05
Հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարը, նկատվում են կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր. ԼՂՀ ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
21:12
Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում կոչ է արել թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
-
18:00
Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
-
22:56
Կարեն Կարապետյան. Առաջարկում եմ երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց երկխոսություն սկսել բոլոր հարթակներում
-
20:39
Գարեգին Բ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին
-
19:02
Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահին․ «Ո՞վ եք Դուք, որ համարձակվում եք Ձեր միջնորդությունն առաջարկել»
-
20:27
Հայերն ու հույները դիպուկահարների դեմ սարք են ստեղծել
-
20:11
Էրդողանը` Եվրոպայի թուրքերին. «Այն երկրներում, որտեղ ապրում եք, առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու»
-
12:37
Ապրիլյան ձմեռ. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
-
20:04
Երևանի փողոցներով ցուցարարների ուղղությամբ զինվորական շարասյուն չի շարժվում. Արծրուն Հովհաննիսյան
-
15:31
Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից (լուսանկար)
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 11.27 կմ/ժ