ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում ուսուցչին հեռացրել են աշխատանքից հայերի նկատմամբ սիրո պատճառով

minval.az

Բաքվի թիվ 220 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռովշան Ազիզովը, որն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կողմնակից է և քարոզել է դա աշակերտների շրջանում, հեռացվել է աշխատանքից:

Ինչպես փոխանցում է PanArmenian-ն, այդ մասին axar.az կայքին հայտնել է անձամբ Ազիզովը, որը հատուկ տեսանյութեր է պատրաստում՝ որպես ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության կողմնակից: Նա նշել է, որ իրեն աշխատանքից ազատելու կապակցությամբ նա խնդրել է ուսուչական խորհրդի նիստ գումարել դպրոցում, սակայն նրա խնդրանքը հաշվի չեն առել:

Միևնույն ժամանակ modern.az պորտալը պնդում է, որ վերջերս Ազիզովն աշակերտուհիներից մեկին հայկական տարազ էր հագցրել, լուսանկարել նրան Բաքվի հայկական եկեղեցու ֆոնին և հրապարակել էր լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում, ինչը լուրջ բողոքների առիթ է դարձել Ադրբեջանում:

Ավելի վաղ սոցցանցերում բողոքներ էին տարածվել այդ ուսուցչի դեմ, որտեղ ասվում էր, որ նա ինքն է բացահայտ խոստովանում, որ աշակերտների դաստիարակում է հայերի նկատմամբ սիրո ոգով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: