Մենք չենք շեղվելու Հայաստանն ավելի լավը դարձնելու մեր ճանապարհից. Մանե Թանդիլյան (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը:
- Ինչպիսի՞ն էր 2017թ-ը Ձեր խմբակցության և անձամբ Ձեզ համար աշխատանքային գործունեության տեսանկյունից:
- 2017թ-ը եղել է հագեցած քաղաքական տարի «ԵԼՔ» խմբակցության համար՝ հաշվի առնելով Ազգային Ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները։ Մեր մասնակցությունն այդ ընտրություններին պահանջել է լարված ամենօրյա աշխատանք։ Մենք գրանցել ենք որոշակի հաջողություն, սակայան էական փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է ժողովրդի ավելի լայն աջակցությունը, որը կարող է տեղի ունենալ ազատ մարդկանց թվաքանակն ավելացնելով, ինչին էլ հաճախ միտված են մեր գործողությունները։
Անձամբ ինձ համար 2017թ-ը շրջադարձային տարի էր․ ես արմատապես վերափոխել եմ իմ կյանքը, հրաժեշտ տվել իմ կոմֆորտ զոնային և ամբողջովին վերաձևել իմ կյանքի բաղադրությունը։ Անելու եմ ամեն բան, որ իմ անձնական բարեկեցությունից հրաժարվելու արժեքը բազմապատիկ անգամ ավելանա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության հաշվեկշռին՝ հանրային բարիքի ձևաչափով։
- Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և բացթողումներ կառանձնացնեք Ձեր գործունեության մեջ:
- Կարծում եմ՝ պատգամավորական գործունեությունը դեռ վաղ է գնահատել, քանի որ 2017թ-ը ավելի շատ ճանաչողական տարի էր։ Ակնկալիքները շատ են, և մենք դա հստակ գիտակցում ենք։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ սա գործունեության բացարձակ նոր ոլորտ է մեր խմբակցության շատ անդամների համար և այդ առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մարտահրավերները և սպասումները շատ են մեր խմբակցությունից և իմ գործունեությունից, և մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան, երբեմն էլ՝ անհնարին թվացող, արդարացնելու մեզ հետ կապված հույսերը։
- Ինչպիսի՞ ծրագրեր կան 2018թ-ի համար: Որո՞նք են լինելու Ձեր խմբակցության և Ձեր աշխատանքային գործունեության հիմնական ուղղությունները:
- Մեր խմբակցության գործունեության ուղղությունը ելնում է մեր ծրագրային դրույթներից։ Մենք այս տարի անշեղորեն փորձել ենք իրականացնել դրանք, անհնարին թվացող ելքեր գտել՝ մեր ասելիքը հանրությանը հասցնելու համար։ Մենք չենք շեղվելու Հայաստանն ավելի լավը դարձնելու, մարդու երջանկությունը ապահովող և երաշխավորող պետություն դարձնելու մեր ճանապարհից, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։ Դրան հասնելու համար՝ մեզ պետք է կերտել ժողովրդավար և ազատ պետություն՝ միմյանց փոխզսպող և հակակշռող 3 թևերով՝ գործադիր, օրենսդիր և դատական։
- Տիկի՛ն Թանդիլյան, անդրադառնալով Ամանորին, արդյո՞ք այն սպասված տոն է Ձեզ համար: Ինչպե՞ս եք սովորաբար այն նշում:
- Անկեղծ ասած Ամանորն ինձ իլյուզիաներ չի ներշնչում և հեքիաթներ չի պատմում։ Ես վաղուց գիտեմ, որ դեկտեմբերի 31-ը ոչնչով չի տարբերվի հունվարի 1-ից, եթե ես ինքս, մենք ինքներս, այն չդարձնենք տարբերվող։ Դա բացառապես մեր ձեռքերում է՝ մեր որոշումն է ու մեր կամքը։ Իսկ այդպիսի որոշում ու կամք կարող ենք կյանքի կոչել տարվա ցանկացած օր, միայն թե հասկանանք, որ մեր կյանքը հեքիաթ կամ կենցաղ դարձնողը մենք ինքներս ենք։ Իսկ զուտ որպես տոն՝ այո՛, սիրում եմ այն, սովորաբար նշում ընտանիքիս հետ միասին՝ Նոր Տարվա գիշերը, և ընկերներիս հետ՝ հաջորդող տոնական օրերին։
- Ո՞րն է Ձեր մանկության ամենավառ հիշողությունն Ամանորի հետ կապված:
- Ամենավառ հիշողությունը պտտվող լուսավոր տոնածառն էր՝ հորս ձեռքով պատրաստած ինքնաշեն պտուտակի վրա։ Այն մի լուսավոր կետ էր գորշության ճիրաններում հայտնված իմ մանկության ցուրտ ու մութ տարիներին։
- Ո՞ր տարիքում սկսեցիք չհավատալ Ձմեռ Պապիկին և ի՞նչը դարձավ դրա պատճառ:
- Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես միշտ իմացել եմ, որ Ձմեռ Պապիկ չկա, և շատ կարեկցանքով էի վերաբերվում իմ բոլոր այն ընկերներիս, ովքեր հարցնում էին ինձ՝ «Դու հավատու՞մ ես Ձմեռ Պապիկին»։ Մի կողմից չէի ուզում նրանց հիասթափեցնել, մյուս կողմից էլ չէի ուզում ստել, և հաճախ ասում էի՝ «Ձմեռ Պապին կա միայն նրանց համար, ովքեր հավատում են ․․․»՝ ակամայից երկարացնելով նրանց մանկական տարիները․․․
- Ո՞րն է ամանօրյա Ձեր ամենասիրելի ուտեստը:
- Ես առհասարակ տարատեսակ ուտեստների սիրահար չեմ, թեպետ իմ սկեսրոջ պատրաստած տոլման ամենահամեղն է տարվա բոլոր եղանակներին:
- Նոր Տարուն ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
- Ձեր ընթերցողներին և մեր քաղաքացիներին, ընդհանրապես, ուզում եմ ասել, որ դուք ամենահամարձակն ու ամենաուժեղն եք, քանի որ ապրում, արարում ու երազում եք Հայաստանում․․․ Դա այսօր հեշտ չէ, սակայն բոլոր այդ մարտահրավերներին արժե դիմակայել մեր չքնաղ հայրենիքում ապրելու համար, որը ես և դուք միասին կարող ենք և պետք է դարձնենք իրական դրախտավայր բոլոր հայերի համար, ովքեր ուզում են արժանապատիվ կյանքով ապրել Հայաստան պետության մեջ։
Մաղթում եմ ձեզ սովորական մարդկային երջանկություն և բարեկեցություն սեփական պետության սահմանների ներսում: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ