ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամանորն Արցախում դիմավորելու խորհուրդը

Արցախյան Հումորներ / Karabakh Comedy

Ամանորն այն տոներից է, որը միշտ ձգտում ես անցկացնել ջերմ և հարազատ միջավայրում: Պատահական չէ, որ մեր շատ հայրենակիցներ ձգտում են Ամանորն իրենց ընտանիքներով անցկացնել հենց Արցախում: Հայկական երկրորդ հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին բնորոշ յուրօրինակ ջերմության ու սրտաբացության շնորհիվ՝ Արցախում ձեր տոնական օրերն անմոռանալի կդառնան:

Օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ընտանիքում տոներն Արցախում անցկացնելը վաղուց արդեն ավանդույթ է դարձել. «Մեր ընտանեկան տոները՝ ամուսնուս և աղջկաս ծննդյան օրերը համընկնում են արցախյան տոներին, և տոնական տրամադրությունն Արցախում կիսելն արդեն ավանդույթ է մեզ մոտ։ Էլ չեմ ասում, որ մեր պսակադրությունն ու երեխայի կնունքը ևս անցել են Արցախում՝ Պարգև Սրբազանի ձեռամբ»։

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչության անդամ Տիգրան Շահբազյանն իր ընկերների հետ միասին արդեն 5-րդ տարին է, որ Ամանորն անցկացնում է Արցախում: «Դուր է գալիս Արցախի կոլորիտը, համ ու հոտ կա Արցախում: Ընդհանրապես տարվա մեջ գրեթե բոլոր ազատ օրերը ձգտում ենք անցկացնել Արցախում: Ամանորն Արցախում անցկացնելը նաև ավելի մատչելի է»,- նշեց Տիգրանը:

Ամանորն Արցախում են անցկացնում, իհարկե, նաև ծնունդով արցախցիները: «Վերջին 6-7 տարիները և դրանից առաջ էլ մեկումեջ Արցախում ենք նշում. այնտեղ ամանորյա միջավայրը մի տեսակ ավելի հարազատ, ջերմ ու անկեղծ է», - նշում է Հայկական երկրորդ հեռուսաալիքի լրագրող Իրինա Հախունցը:

Իսկ ինչպե՞ս են մեր հայրենակիցներն Ամանորը դիմավորում Արցախում:

Օրինակ, Նաիրա Կարապետյանի ընտանիքի ամանորյա տոնակատարության պարտադիր մաս է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցող պատարագին մասնակցելը: «Պատրաստվում ենք մասնակցելու տոնական համերգին, հրավառությանը, Ամանորի գիշերային հեքիաթը միանշանակ կհամեմենք մեր քավորի ընտանիքի, հարազատների և ընկերների ներկայությամբ։ Պարտադիր կմասնակցենք Սուրբ Ղազանչեցոցում պատարագին, նաև պատրաստվում ենք այցելել Գանձասար՝ 2018 թվականին մեր բոլոր մտերիմների համար աղոթելու, ինչպես նաև Գանձասարի գորգը տեսնելու համար»,- նշեց նա։

Իսկ լեռնագնացների համար ավանդույթ է դարձել հունվարի 1-ին Հունոտի կիրճ իջնելը և գետում լողալը: «Արցախում գիշերը վառվում են կրակները, բոլորը խորոված են անում, մենք էլ ենք պահում այդ ավանդույթը: Երևանում նման բան չես տեսնի: Մեր ամենամյա ավանդույթ է նաև հունվարի 1-ին իջնել Հունոտի կիրճ և լողալ Կարկառ գետում կամ Մամռոտ քարի տակ», - նշեց է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչության անդամ Տիգրան Շահբազյանը:

Իրինա Հախունցի տոնական տրամադրության անբաժանելի մաս են ընտանեկան միջավայրը, նվերները և արցախյան տնական գինին:

Նաիրա Կարապետյանը հույս ունի, որ տարեցտարի կավելանան մեր այն հայրենակիցների թիվը, ովքեր Ամանորը կանցկացնեն Արցախում.

«Կարծում եմ, մեր հայրենակիցները շատ շուտով այլ երկրներում Ամանորը դիմավորելու փոխարեն կսկսեն այցելել Արցախ։  Հավատացնում եմ՝ ֆինանսական առումով այստեղ առաջարկները բազմազան են», - նշում է նա:

Հյուրասեր արցախցիներն, իհարկե, միշտ ուրախ են տոներին հյուրընկալել իրենց հայրենակիցներին և առիթը բաց չեն թողնում իրենց երախտագիտությունը հայտնել: Տիգրան Շահբազյանը պատմում է. «Անցած տարի Արցախի տուրիզմի վարչության պետը եկավ Շուշի, ծանոթացավ մեր խմբի հետ, մի քանի ժամ զրուցեցինք Արցախի տուրիզմի ներուժի մասին: Նա ասեց, որ մենք ուրախ ենք, որ ամեն տարի գալիս եք, մեր համար դա վստահություն է: Այդ խոսքերը երբեք չեմ մոռանա…»:

Իսկ ծնունդով Արցախի Շահումյան շրջանից Իրինա Հախունցը հավելում է. «Ցանկացողներին սիրով հրավիրում եմ #Եկ_Արցախ:»

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: