ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Դավիթ Բաբայան. «Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ»

Nyut.am

Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է  Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝  անդրադառնալով հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվանը:

«Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորյա օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, իրավիճակը չի փոխում հօգուտ Ադրբեջանի: Սա պարզապես ստորություն է, ահաբեկչություն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք» - ասել է Դավիթ Բաբայանը:

Նա հիշեցրել է, որ պաշտոնական Ստեփանակերտը որպես կայունության և խաղաղության միջոց դեռ 10 տարի առաջ առաջարկել էր հատկապես միջազգային, ազգային, կրոնական տոն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:

«Տոն օրերին նման քայլի գնալը ստորություն է, որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհված զինվորի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում» - հավելել է Դավիթ Բաբայանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 6.44 կմ/ժ
27 C°
 
20°  31° 
26.06.2018
20°  34° 
27.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: