Թուրքիայի նոր գործիքը Եվրամիության դեմ
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքայի խորհրդարանը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Եվրամիության անդամ չորս երկրներում իսլամաֆոբիայի հետ կապված իրավիճակի ուսումնասիրման համար:
Պատգամավորները պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունն այն պետությունների վրա, որտեղ, նրանց կարծիքով, «առավելագույնս արտահայտված են իսլամաֆոբիայի դրսևորումները»: Հանձնաժողովի թիրախում են հայտնվել՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Բելգիան: Նրանք մտադիր են այդ երկրներից թույլտվություն ստանալ՝ տեղում հետազոտություններ անցկացնելու համար: Հանձնաժողովն աշխատանքը սկսել է հունվարի 9-ից:
Ըստ թուրք պատգամավորների՝ խորհրդարանական այս նախաձեռնությունն պատասխան է «ավստրիացիների ռասիստական բնույթի հայտարարություններին»: Ըստ նրանց՝ վերջին նման հայտարարություններն արվել են, երբ հայտնի դարձավ, որ 2018թ. ծնված առաջին երեխան ազգությամբ թուրք աղջիկ է: Նշենք, որ ավստրիական իշխանություններին նախկինում ևս ներկայացվել են իսլամաֆոբիայի մեղադրանքներ: Հունիսին Ավստրիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար և ներկայիս կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել էր փակել մուսուլմանական մանկապարտեզները, ինչը բավական մեծ արձագանք առաջացրեց իսլամական համայնքի շրջանում:
Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Սերդար Օմերը հայտարարել է, որ իսլամոֆոբիայի աճը վերջին 10-15 տարիների ընթացքում Եվրոպայում մտահոգիչ է: 2016թ. արևմտյան երկրներում գրանցվել է իսլամաֆոբիայի ավելի քան 2800 դեպք: Անցյալ տարի այս ցուցանիշը գերազանցել է 3000-ը: Իսլամաֆոբիայի ուսումնասիրման կոմիտեն մտադիր է խնդիրն ուսումնասիրել համակողմանիորեն՝ վիրավորանքներից մինչև մզկիթների վրա հարձակումներ:
Թուրքական խորհրդարանի նման նախաձեռնության հիմքում առաջին հայացքից ընկած են մարդասիրության և կրոնական համերաշխության սկզբունքները: Սակայն, եթե խնդիրը դիտարկենք առավել լայն Թուրքիա-ԵՄ հարաբերությունների համատեքստում, ապա ակնհայտ են դառնում Անկարայի առավել հեռուն գնացող նպատակները: Այսպես, մի կողմից 2016 թ.-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական իշխանությունների սկսած լայնածավալ «մաքրման» գործողությունները, որոնց նպատակն անցանկալի տարրերին չեզոքացնելն է, մյուս կողմից՝ երկրի արևելքում քրդերի դեմ ուղղված հատուկ գործողությունները, բավական լուրջ քննադատության են արժանացել և արժանանում Եվրոպայում: Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների շարունակական ոտնահարման դեպքերը հանգեցրին նրան, որ ԵԽԽՎ-ն, պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ, վերականգնեց այդ երկրի նկատմամբ մոնիտորինգի գործընթացը:
Այժմ Թուրքիան ԵՄ երկրներում իսլամաֆոբիայի հետ կապված իրավիճակն ուսումնասիրող խորհրդարանական հատուկ հանձնաժողովի ստեղծմամբ, փաստորեն, փորձում է եվրոպական երկրնդրին հակազդել հենց նույն գործիքով, մասնավորապես՝ այդ երկրներում մուսուլմանների իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով: Առավել քան ակնհայտ է, որ տվյալ հանձնաժողովի համար բնավ բարդ չի լինի հավաքագրել տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններ, որոնցում, հնարավոր է, առկա լինեն իսլամաֆոբ շեշտադրումներ կամ ակնարկներ՝ առավել ևս հիմա, երբ միգրացիոն ճգնաժամը համարվում է ԵՄ գլխավոր մարտահրավերներից մեկը:
Պատակահական չէ նաև այն երկրների ընտրությունը, որոնք լինելու են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Բելգիան ունեն բավական մեծ մուսուլմանական, մասնավորապես՝ թուրքական համայնքեր: Հաշվի առնելով՝ Թուրքիայի ազդեցությունն այդ համայնքների վրա, կարելի է կանխատեսել, որ դրանք ևս ակտիվորեն կօգտագործվեն՝ թիրախավորված երկրների իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու համար:
Այդպիսով Թուրքիան՝ ի դեմս իսլամաֆոբիայի խնդրի, ձեռք է բերում բավական լուրջ լծակ, որը կկիրառի մի կողմից իր նկատմամբ ԵՄ ճնշումներին հակազդելու, մյուս կողմից՝ ԵՄ-ից կամ նրա առանձին անդամներից զիջումներ կորզելու համար:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ թուրքական խորհրդարանի նախաձեռնությունն Անկարային հնարավորություն կտա որոշակի դիվիդենտներ քաղել նաև իսլամական աշխարհում: Այն հանգամանքը, որ Թուրքիան ստանձնում է մուսուլմանների իրավունքների պաշտպանության խնդիրը հենց Եվրոպայում, զգալիորեն կբարձրացնի նրա հեղինակությունն իսլամադավան երկրների շրջանում:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ