ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նոր գործիքը Եվրամիության դեմ

news.rambler.ru

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքայի խորհրդարանը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Եվրամիության անդամ չորս  երկրներում իսլամաֆոբիայի հետ կապված իրավիճակի ուսումնասիրման համար:

Պատգամավորները պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունն այն պետությունների վրա, որտեղ, նրանց կարծիքով, «առավելագույնս արտահայտված են իսլամաֆոբիայի դրսևորումները»: Հանձնաժողովի թիրախում են հայտնվել՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Բելգիան: Նրանք մտադիր են այդ երկրներից թույլտվություն ստանալ՝ տեղում հետազոտություններ անցկացնելու համար: Հանձնաժողովն աշխատանքը սկսել է  հունվարի 9-ից:

Ըստ թուրք պատգամավորների՝ խորհրդարանական այս նախաձեռնությունն պատասխան է «ավստրիացիների ռասիստական ​​բնույթի հայտարարություններին»: Ըստ նրանց՝ վերջին նման հայտարարություններն արվել են, երբ հայտնի դարձավ, որ 2018թ. ծնված առաջին երեխան ազգությամբ թուրք աղջիկ է: Նշենք, որ ավստրիական իշխանություններին նախկինում ևս ներկայացվել են իսլամաֆոբիայի մեղադրանքներ: Հունիսին Ավստրիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար և ներկայիս կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել էր փակել մուսուլմանական մանկապարտեզները, ինչը բավական մեծ արձագանք առաջացրեց իսլամական համայնքի շրջանում:

Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Սերդար Օմերը հայտարարել է, որ իսլամոֆոբիայի աճը վերջին 10-15 տարիների ընթացքում Եվրոպայում մտահոգիչ է: 2016թ. արևմտյան երկրներում գրանցվել է իսլամաֆոբիայի ավելի քան 2800 դեպք: Անցյալ տարի այս ցուցանիշը գերազանցել է 3000-ը: Իսլամաֆոբիայի ուսումնասիրման կոմիտեն մտադիր է խնդիրն ուսումնասիրել համակողմանիորեն՝ վիրավորանքներից մինչև մզկիթների վրա հարձակումներ:

Թուրքական խորհրդարանի նման նախաձեռնության հիմքում առաջին հայացքից ընկած են մարդասիրության և կրոնական համերաշխության սկզբունքները: Սակայն, եթե խնդիրը դիտարկենք առավել լայն Թուրքիա-ԵՄ հարաբերությունների համատեքստում, ապա ակնհայտ են դառնում Անկարայի առավել հեռուն գնացող նպատակները: Այսպես, մի կողմից 2016 թ.-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական իշխանությունների սկսած լայնածավալ «մաքրման» գործողությունները, որոնց նպատակն անցանկալի տարրերին չեզոքացնելն է, մյուս կողմից՝ երկրի արևելքում քրդերի դեմ ուղղված հատուկ գործողությունները, բավական լուրջ քննադատության են արժանացել և արժանանում Եվրոպայում: Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների շարունակական ոտնահարման դեպքերը հանգեցրին նրան, որ ԵԽԽՎ-ն, պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ, վերականգնեց այդ երկրի նկատմամբ մոնիտորինգի գործընթացը: 

Այժմ Թուրքիան ԵՄ երկրներում իսլամաֆոբիայի հետ կապված իրավիճակն ուսումնասիրող խորհրդարանական հատուկ հանձնաժողովի ստեղծմամբ, փաստորեն, փորձում է եվրոպական երկրնդրին հակազդել հենց նույն գործիքով, մասնավորապես՝ այդ երկրներում մուսուլմանների իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով: Առավել քան ակնհայտ է, որ տվյալ հանձնաժողովի համար բնավ բարդ չի լինի հավաքագրել տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններ, որոնցում, հնարավոր է, առկա լինեն իսլամաֆոբ շեշտադրումներ կամ ակնարկներ՝ առավել ևս հիմա, երբ միգրացիոն ճգնաժամը համարվում է ԵՄ գլխավոր մարտահրավերներից մեկը: 

Պատակահական չէ նաև այն երկրների ընտրությունը, որոնք լինելու են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Բելգիան ունեն բավական մեծ մուսուլմանական, մասնավորապես՝ թուրքական համայնքեր: Հաշվի առնելով՝ Թուրքիայի ազդեցությունն այդ համայնքների վրա, կարելի է կանխատեսել, որ դրանք ևս ակտիվորեն կօգտագործվեն՝ թիրախավորված երկրների իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու համար:

Այդպիսով Թուրքիան՝ ի դեմս իսլամաֆոբիայի խնդրի, ձեռք է բերում բավական լուրջ լծակ, որը կկիրառի մի կողմից իր նկատմամբ ԵՄ ճնշումներին հակազդելու, մյուս կողմից՝ ԵՄ-ից կամ նրա առանձին անդամներից զիջումներ կորզելու համար:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ թուրքական խորհրդարանի նախաձեռնությունն Անկարային հնարավորություն կտա որոշակի դիվիդենտներ քաղել նաև իսլամական աշխարհում: Այն հանգամանքը, որ Թուրքիան ստանձնում է մուսուլմանների իրավունքների պաշտպանության խնդիրը հենց Եվրոպայում, զգալիորեն կբարձրացնի նրա հեղինակությունն իսլամադավան երկրների շրջանում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: