ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 727,74 դրամ ԱՐԾԱԹ - 267,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 549,88 դրամ

Փայլանը ցուցմունք է տվել Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձի հայտարարությունների հետ կապված

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Փայլանը 2017 թվականի դեկտեմբերի 20-ին մեջլիսում հայտարարել էր, որ արտերկրում բնակություն հաստատած մի շարք լրագրողներ և ակադեմիկոսներ, ում Թուրքիայի կառավարությունը, նախագահ Էրդողանը և ԶԼՄ-ները «հայրենիքի դավաճան» են որակել և թիրախավորել, Թուրքիայում կենտրոնացած մի կառույցի կողմից մահափորձերի են ենթարկվելու: Նա տեղեկացրել էր, որ գոյություն ունի թիրախավորված անձանց հստակ ցուցակ, որը նա ներկայացրել է Թուրքիայի իրավապահ մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանն ու համապատասխան նախարարություններին: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորի այս հայտարարությունից հետո Անկարայի հանրապետական դատախազությունը կանչել է նրան ցուցմունք տալու: Հունվարի 11-ին Փայլանն իր փաստաբանի հետ գնացել է դատախազություն և ցուցմունք է տվել: «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա իմ ընկերն էր: Այն ժամանակաշրջանում թիրախավորվել էր: Ուզում էի, որ երկրից դուրս գնա, սակայն չգնաց և սպանվեց: Այժմ էլ միր շարք անձինք, այդ թվում և Ջան Դյունդարը (խմբ.- հայտնի ընդդիմադիր թուրք լրագրող) քաղաքական գործիչների և մեդիայի կողմից թիրախավորվել են: Տեղեկություններ ունենք, որ Գերմանիայում այդ անձանց դեմ մահափորձեր են կազմակերպվում: Այս հարցում հստակ տեղեկություններ ու փաստաթղթեր չկան: Հայտարարություն եմ արել բանավոր տեղեկատվության հիման վրա»,- իր ցուցմունքում ասել է Փայլանը: Մեջլիսում Փայլանի հայտարարությունից հետո Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ տեղյակ են Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում էր իրավապահ մարմինների հայտարարության մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 11.27 կմ/ժ
0 C°
 
   
22.01.2018
-1°   
23.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: