ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ-2018» փառատոնը

podelkidetkam.ru

«Ձնեմարդուկ-2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի նորություններով է հանդես գալիս։ Նախատեսվում է կազմակերպել սառցամագլցում, հեծանվային մարզային գավաթի մրցույթ և դահուկավազք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը։ Նրա խոսքով, «Ձնեմարդուկ -2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի անցկացվելու է փետրվարի 17-18-ին։

«Սառցամագլցումը Հայաստանում կազմակերպվելու է առաջին անգամ, սակայն այս տարի եղանակային պայմանները մի փոքր խանգարում են։ Ջերմուկում երբեք այսքան տաք ձմեռ չի եղել, բայց եթե մի քանի օր անընդմեջ սառնամանիքներ լինեն՝ անպայման կիրականացնենք», -  նշել է Վազգեն Գալստյանը։

Նրա խոսքով՝ քանդակներ պատրաստելուն հիմնականում մասնակցում են Ջերմուկ քաղաքի երեխաները, բայց հրավիրվում են նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի լավագույն ուսանողները։ Նրանք Ջերմուկում 2-3 մետր բարձրությամբ մեծ արձաններ են քանդակում, իսկ քոլեջի երեխաները կստանան խրախուսական պարգևներ ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
20°  32° 
19.07.2018
20°  34° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: