Կարևոր չէ, թե ինչպիսին է Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը, Ցեղասպանությունը չճանաչելը սխալ է. Հրեա ուսանողների համաշխարհային միություն (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Յոզեֆ Թարշիշի (Հայոց ցեղասպանության վերաբերյալ շարժման համահեղինակ,Հրեա ուսանողների համաշխարհային միության նախկին նախագահ), և Ավիգայիլ Բենշտեյնի հետ (Հրեա ուսանողների համաշխարհային միության նորընտիր նախագահ)՝ WUJS-ի 44-րդ համաշխարհային կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Կոնգրեսին մասնակցել են 36 երկրներից (Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Իսրայելից) ժամանած մասնակիցներ
WUJS-ը հիմնադրվել է 1924 թվականին:
- Վերջերս Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ հիմա: Ինչպե՞ս եք հասել այդ որոշմանը:
Յոզեֆ Թարշիշ. - Պատճառն այն է, որ Ավստրալիայի Հրեական Ուսանողների միությունը և Նոր Զելանդիան վերջին տարիներին ավելի սերտ համագործակցում են տեղական հայ համայնքների հետ, հատկապես Սիդնեյում, իսկ ես վերջերս եմ վերադարձել Ավստրալիայից:
Եվ երբ այնտեղ էի, նրանց ղեկավարության հետ քննարկել եմ այս միջնորդությունը Հրեական Ուսանողների համաշխարհային միության Գլխավոր ասամբլեա բերելու հարցը: Եվ մենք դա արեցինք:
Հունվարին տեղի ունեցած WUJS-ի Գլխավոր ասամբլեայում ես խոսեցի միջնորդության մասին և բարձրացրեցի Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցը: Ընդհանուր առմամբ միջնորդությունն ընդունվել է միայն մի քանի ձեռնպահ ձայներով, բայց ոչ ոք դեմ չէ քվեարկել այդ միջնորդությանը:
Ավիգայիլ Բենշտեյն. - Այդ սենյակում գտնվող բոլորի համար պարզ էր, որ կարևոր չէ, թե ինչպիսին է Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը: Կարևորն այն է, որ սխալ է չճանաչելը: Մենք՝ որպես հրեա ժողովուրդ, սարսափում ենք, երբ մարդիկ փորձում են ժխտել Հոլոքոստը, և չենք կարող արդարացնել դա այլ մարդկանց պարագայում:
- Այս առումով որևէ հետագա ծրագրեր ունե՞ք, թե՞ կառույցը կբավարարվի միայն ճանաչմամբ:
Յոզեֆ Թարշիշ. - Հրեական Ուսանողների Եվրոպական Միությունը նույնպես մեծ աշխատանք է կատարում՝ Եվրոպայում սփյուռքի համայնքների միջև գործընկերության հաստատման համար: Մասնավորապես աշխատում է Եվրոպայում հայկական սփյուռքի և հրեական սփյուռքի հետ: Նրանք կազմակերպում են եռաչափ երկխոսություն:
Ավիգայիլ Բենշտեյն. - Կարծում եմ՝ մեր միությունների միջև հետաքրքիր զրույց է լինելու, թե որքանով ենք ուզում և ինչ ենք ուզում անել: Դեռևս կոնսենսուս չկա: Այնուամենայնիվ, ես կապի մեջ եմ եղել Իսրայելի համալսարանի պրոֆեսորի հետ, նա ինձ տեղեկացրել է տեղական հայ համայնքի մասին, և ես կարծում եմ, որ միասին կարող ենք Ցեղասպանության շուրջ մի շարք կրթական ծրագրեր իրականացնել:
- Դուք ասացիք, որ համագործակցում եք տարբեր երկրներում հայկական սփյուռքի հետ: Փորձե՞լ եք համագործակցել որևէ կազմակերպության հետ Հայաստանում:
Յոզեֆ Թարշիշ. - Հրեական Ուսանողների համաշխարհային միությունը Հայաստանում հայկական կազմակերպությունների հետ պաշտոնապես որևէ կերպ չի համագործակցում, բայց ես համոզված եմ, որ փոխարենը հրեական ուսանողների Եվրոպական միությունն ունի նման փոխգործակցություն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 3,09 կմ/ժ