ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 806,32 դրամ ԱՐԾԱԹ - 258,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 559,16 դրամ

Արցախի Նախագահի շնորհավորական ուղերձը Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ: 

Մեր պետականաշինության գործընթացում կարևոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը և դրա արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերին: Անկախ, արհեստավարժ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում իրավունքի գերակայության, օրինականության և մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է:

Այդ իսկ պատճառով այսուհետ էլ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն դատական համակարգի շարունակական զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության և դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգերի ներդրման, դատական իշխանության ինքնուրույնության և ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար` արդարադատություն իրականացնելիս խստագույնս հետևելով օրենքի տառին ու ոգուն: 

Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի աշխատողների աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:

 Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքում>>:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 11.27 կմ/ժ
4 C°
 
   
22.02.2018
  10° 
23.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը հասել է իր նպատակներին: