ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս տարի փորձելու ենք Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել. Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ՀԱՕԿ

«Մրցաշրջան 2017-ը գնահատում եմ բավարարից մի փոքր ավելի այն առումով, որ մեր աշտարակացատկորդները սինքրոն ձևում վեցերորդ տեղը գրավեցին Եվրոպայի առաջնությունում և ուսանողական խաղերում, աշխարհի առաջնությունում զբաղեցրին իներորդ հորիզոնականը: Իսկ անհատական ցատկում Վլադիմիր Հարությունյանը Եվրոպայում իներորդն էր: Բացի դա մեր սինքրոն զույգն աշխարհի առաջնությունից հետո վարկանիշով ութերորդ թիմն էր համարվում, բայց քանի որ մենք վարկանիշ բերող ընդամենը երկու մրցման մասնակցեցինք, հիմա եզրափակում ենք լավագույն տասնյակը», - ՀԱՕԿ լրատվականին ասաց Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

Մարզիչը տեղեկացրեց, որ 2018 թվականին ֆեդերացիան ավելի մեծ ուշադրություն դարձնելու է նաև ոստնակացատկերին.

«Ոստնակացատկորդներ ունենք, որոնք որոշակի մակարդակի հասել են: Այս տարի նրանց հետ արդեն աշխատելու ենք միջազգային ասպարեզ մտնելու նպատակով: Ցանկանում եմ Հայաստանի առաջնությունից հետո նրանց փորձարկել «Գրան Պրիում», Եվրոպայի առաջնությունում, աշխարհի գավաթի խաղարկությունում:

Պատանի մի հեռանկարային աղջիկ կա՝ Քրիստինե Հակոբյանը, որը ցատկերի որոշակի ծրագիր ունի, սակայն դեռ պետք է տեսնեմ, թե նա կարո՞ղ է Եվրոպայի առաջնությունում պայքարել մեդալի կամ առնվազն լավագույն վեցյակ մտնելու համար», - շարունակեց մարզիչը:

Խոսելով աշտարակացատկորդների այս տարվա գլխավոր մեկնարկների մասին՝ պարոն Չանդիրյանը հայտնեց.

«Մեզ համար գլխավոր մրցումը Եվրոպայի առաջնությունն է օգոստոս ամսին, որտեղ առաջին անգամ սինքրոն ձևում փորձելու ենք պայքարել մեդալի համար: Մրցակցությունն անհամեմատ մեծ է անհատական աշտարակացատկում, որտեղ նույնպես մեր տղաներից Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը տարբեր տարիների մտել են եզրափակիչ: Հաջորդն աշխարհի գավաթն է (հունիսին) և երկու «Գրան Պրիները» (փետրվար՝ Ռոստոկ և հուլիս՝ Մադրիդ): Սրանց միջև ընկած ժամանակահատվածներում կաշխատենք միջազգային այլ մրցումների էլ մասնակցել»:

Մասնագետը նշեց, որ ազգային հավաքականի չորս անդամներից՝ Վլադիմիր Հարությունյան, Լև Սարգսյան, Ազատ Հարությունյան և Վարդան Բայանդուրյան,  Ազատը վնասվածքի պատճառով աշտարակացատկից տեղափոխվել է ոստնակացատկ.

«Աշտարակացատկում մնում են մյուս երեք տղաները: Սակայն նրանք էլ կարող են հանդես գալ նաև ոստնակացատկում: Հիմա փնտրտուքի մեջ ենք, թե ովքեր հանդես կգան անհատական պայքարում կամ զույգեր կկազմեն թե´ աշտարակացատկում, թե´ ոստնակացատկում: Տարբերակները կփորձարկենք արտագնա ուսումնամարզական հավաքների  ժամանակ և միայն դրանցից հետո վերջնականապես կկողմնորոշվենք», ասաց Հրաչյա Չանդիրյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: