ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունը բարենպաստ միջավայր է ստեղծում մեր պատվիրակության համար. Նաիրա Կարապետյան (բացառիկ)
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ ԵԽԽՎ նոր նախագահի ընտրության հետ կապված:
- Տիկի՛ն Կարապետյան, այսօր ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կազդի նրա նախագահությունը ԵԽԽՎ գործունեության վրա:
- Միկելե Նիկոլետտիին անձամբ եմ ճանաչում, ինձ բախտ է վիճակվել նրա հետ աշխատել գրեթե 5 տարի: Նա իր մարդկային որակով և ներքին վեհ արժեքներով հենց այն մարդն է, ով կկարողանա վերադարձնել Վեհաժողովը դեպի իրական գործունեության շրջանակներ և վերականգնել երբեմնի բարի համբավը: Լինելով բավականին համեստ անձ` նա խիստ սկզբունքային է և անհրաժեշտության դեպքում՝ նաև անկոտրում: Կարծում եմ, որ Վեհաժողովը, որը հիրավի պետք է լինի Ժողովրդավարության բնօրրան, հենց նման ղեկավարի կարիք ունի: Եվ չնայած նրան բաժին է հասել ղեկավարելու Վեհաժողովը դժվարին` անցումային և հետցնցումային փուլում, ուզում եմ վստահությունս հայտնել առ այն, որ նրա նախագահության ժամանակաշրջանում միանշանակ հարգվելու են մարդու իրավունքները և ժողովրդավարության սկզբունքները:
- Ըստ Ձեզ՝ արդյո՞ք նրան կհաջողի այսուհետ զերծ պահել կառույցը կոռուպցիոն սկանդալներից:
- Ներկայումս ԵԽԽՎ-ում գործում է Կոռուպցիոն մեղադրանքների հետաքննության արտաքին անկախ մարմին, որի ստեղծման գործում մեծ ավանդ ունի հենց նա` Նիկոլետտին: Աշխատելով նրա հետ ԵԽԽՎ Կանոնադրական հանձնաժողովում՝ մշտապես ականատես եմ եղել նրա խիստ առարկայական և պրակտիկ առաջարկներին` հետաքննող մարմնին բավարար լիազորություններով շնորհելու և հենց այս մարմնում կոռուպցիան բացառելու ուղղությամբ: Հիշենք, որ Միկելեն այն առաջիններից էր, ով ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված պատգամավորների և նրանց պարագլուխ, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ` ստիպելով նրանց հեռանալ պաշտոնից և Վեհաժողովից: Բնականաբար, կոռուպցիան մեկ օրում չի հայտնվել և մեկ օրում էլ չի վերանալու, և դա է պատճառը, որ ես նշեցի այս ժամանակաշրջանի դժվար լինելը: Կարևորը հիմա կոշտ գծով գնալն է: Կարծում եմ, որ դա նրան կհաջողվի:
- Ինչպե՞ս կազդի Միկելե Նիկոլետտի նախագահությունը ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության գործունեության վրա:
- Ներկայումս շատ բարենպաստ միջավայր է ձևավորվել մեր պատվիրակության համար. եթե նախկինում մենք ստիպված էինք անընդմեջ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից այս կամ այն փաստաթղթի վրա ազդելու փաստերի մասին և մնալ չլսված` «խավիարային դիվանագիտության» լոբբիստների միահամուռ և կուռ աշխատանքի պատճառով, հիմա նրանցից շատերը բացահայտված են, կամ հեռացել են Վեհաժողովից և կամ էլ այլևս չեն հանդգնի մտնել այդօրինակ կեղտոտ խաղերի մեջ:
Իմ կարծիքով՝ Նիկոլետտին անձնապես միշտ էլ ջերմ աշխատանքային հարաբերություններ է ունեցել հայաստանյան պատվիրակության հետ և ունի ճիշտ պատկերացում Հայաստանի և Արցախի մասին: Եվ ես շատ ուրախ եմ, որ հենց նա է իբրև ԵԽԽՎ նախագահ դիմավորելու մեր երկրի նախագահին` հունվարի 24-ին Վեհաժողովի առջև ելույթ ունենալու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար:
Մեզ մնում է հաջողություն մաղթել նրան:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ