ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հրաժարվեց փակել Գուանտանամոյի բանտը

galatv.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրասվում փակել Գուանտանամո բանտը և հանդես է եկել ահաբեկիչներին արտերկրում բանտարկության մեջ պահելու պրակտիկայի աջակցությամբ:

Ավելին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում ասվում է, որ Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալների թիվը կարող է աճել:

«ԱՄՆ-ն կարող է նոր կալանավորներ բերել ամերիկյան ռազմածովային բազա, որը գտնվում է Գուանտանամոյի ծովածոցում, եթե այն լինի երկրի պաշտպանության օրինական շահերի շրջանակներում»,- նշվում է փաստաթղթում: Թրամփը բացատրել է իր որոշումը` նշելով, որ անցյալում ԱՄՆ-ը  «հարյուրավոր վտանգավոր ահաբեկիչների անիմաստ ազատ է արձակել, որպեսզի հետագայում նրանց հետ հանդիպի ռազմի դաշտում», այդ թվում՝ նաև ի նկատի ունենալով Իսլամական պետության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին: Այս առումով նա ընդգծել է, որ ահաբեկիչների հետ պետք է վարվել առանց «երես տալու»:

ԱՄՆ նախագահ Թրամփը, դեռ նախընտրական պայքարի շրջանակներում՝ 2016 թ. նոյեմբերին, դեմ է հանդես եկել բանտը փակելուն՝ հայտարարելով, որ բանտարկյալների տեղափոխումը սպառնում է երկրի անվտանգությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ցանկանում էր փակել բանտը: Նա 2009թ.-ի հունվարին անգամ ստորագրել էր բանտը  մեկ տարվա ընթացքում փակելու հրամանագիր: Նա խոստացել էր բանտարկյալներին տեղափոխել ԱՄՆ տարածք կամ ուղարկել իրենց երկրներ: Սակայն, կոնգրեսականներն արգելափակել էին Օբամայի հրամանագիրը՝ նշելով, որ Գուանտանամոյում են նաև սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալները:

Նշենք, որ Կուբայի ռազմակայանում բանտը կառուցվել է  2001թ. սեպտեմբերի 11-ի միջազգային ահաբեկիչների համար: 2017-ի օգոստոսի դրությամբ, Գունտանամոյի բանտում եղել է 41 բանտարկյալ: 2002 թվականից ընդհանուր առմամբ ահաբեկչության և ծանր հանցագործությունների մեջ կասկածվող 779 բանտարկյալներ են այստեղ եղել: Մեկ կալանավորի համար տարեկան ծախսվում է 800 հազ դոլար:

 

Տեղեկանք

1898 թ. ամերիկյան զինվորները Կուբայի ապստամբների հետ միասին պարտության են մատնել իսպանական նավատորմին, որից հետո, 1903թ. փետրվարի 23, ԱՄՆ-ն՝  Կուբային չտալով ընտրության հնարավորություն, վարձակալել է նրա տարածքում գտնվող Իսպանիայի նախկին ռազմածովային բազան և հարակից ջրային տարածքը: Ստորագրված համաձայնագրի պայմանները Կուբայի համար ի սկզբանե շահավետ չէին: Պայմանագրով վարձակալության ժամկետը պայմանավորված էր «ըստ ժամանակի պահանջի» ձևակերպմամբ: Պայմանագիրն ինքնին «հավերժական» է և կարող է դադարեցվել «միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ, եթե վարձակալության պայմանները խախտվեն»:

Սակայն Կուբայի կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի բազայի տեղակայումը անօրինական է՝ հղում կատարելով 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածին, համաձայն որի ոչ իրավահասար միջազգային պայմանագրերը (կնքված ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ) անվավեր են համարվում: Իր հերթին ԱՄՆ իշխանությունները վկայակոչում են նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածը, ըստ որի, Կոնվենցիան չի տարածվում նախկինում կնքված պայմանագրերի վրա:

Իրականում, աշխարհում գոյություն ունեն վիճահարույց սահմանների կամ վիճելի կղզիների շատ օրինակներ, սակայն ամերիկյան անկլավը Գուանտանամոյում աշխարհաքաղաքական անոմալիայի նման մի բան է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: