ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան բարձր է գնահատում ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը

tass.ru

Ճապոնիան իր հանդեպ ագրեսիայի դեպքում հնարավորություն չունի հարված հասցնել Հյուսիսային Կորեային սովորական զենքով, իսկ միջուկային ներուժից Ճապոնիան հրաժարվում է, և բարձր է գնահատում ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը, որը վերահաստատում  է ԱՄՆ-ի՝ դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը, հայտնում է NEWS.am-ը՝ հղում տալով Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Թարո Կոնոյին:

«Ճապոնիան իր հանդեպ ագրեսիայի դեպքում հնարավորություն չունի հարված հասցնել Հյուսիսային Կորեային սովորական զենքով, իսկ միջուկային ներուժից մեր երկիրը հրաժարվում է՝ որպես ազգային քաղաքականության հիմքերից մեկը: Միևնույն ժամանակ միջազգային իրավիճակը վերջին տարիներին զգալիորեն վատթարացել է, մեր երկիրը կանգնած է Հյուսասային Կորեայի կողմից հրթիռային և միջուկային բարձր վտանգի տակ: Այդ իսկ պատճառով Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ միջուկային դոկտրինի վերջին վերանայումը, որը դաշնակիցներին պաշտպանելու հնարավորությունների ընդլայնում է նախատեսում», - նշել է Թարո Կոնոն:
Հիշեցնենք, որ Պենտագոնը փետրվարի 2-ին հրապարակել էր ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: