ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիպրոսի վերամիավորումը կլինի վերընտրված նախագահի առաջնահերթությունը

РИА Новости

Կիպրոսի Հանրապետության գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը, բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքում, հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկորդ փուլում՝ հավաքելով ձայների 55,99 տոկոսը: Անաստասիադիսի մրցակից Ստավրոս Մալասը, ում աջակցում էր Կիպրոսի Աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցությունը, կարողացել է ապահովել ընտրողների ձայների միայն 44,01 տոկոսը:

Նիկոս Անաստասիադիսը Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում է երկրորդ անգամ անընդմեջ: Նրա լիազորությունների ժամկետը կլրանա 2023 թվականին: Երդմնակալության արարողությունը նախատեսված է փետրվարի 28-ին:

Իր հաղթական ճառում Անաստասիադիսը խոստացել է շարունակել կղզու միավորման փորձերը: «Հիմնական մարտահրավերը, որը ծառացած է մեր առջև, մեր երկրի միավորումն է: Ես կշարունակեմ աշխատել նույն վճռականությամբ՝ ձգտելով հասնել մեր ընդհանուր նպատակին՝ բռնազավթմանը վերջ դնելուն և մեր պետության վերամիավորմանը»,- հայտարարել Է Անաստասիադիսը:

Կիպրոսի քաղաքական գործիչները արդեն շնորհավորել են նոր նախագահին` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Միևնույն ժամանակ, Կիպրոսի որոշ քաղաքական գործիչներ բացասաբար են արձագանքել Անաստասիադիսի վերընտրմանը՝ նշելով. «ոչ թե Անաստասիադիսն է հաղթել, այլ Մալասն է պարտվել»:
Կիպրոսի միավորման հարցը Անաստասիադիսի կառավարման շրջանի գլխավոր առաջնահերությունն է լինելու: Անցյալ ամռանը ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցությունները ձախողվել էին, թեև կողմերը մոտ էին համաձայնությանը: Չնայած գործընթացի տապալմանը՝ փորձագետները կղզու վերամիավորմանն ուղղված բանակցային գործընթացում արձանագրում են զգալի առաջընթաց, որում, անշուշտ իր ներդրումն ունի նաև Անաստասիադիսը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: