ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում ադրբեջանցի «օրենքով գողը» հայերի ու ուկրաինացիների է առևանգում

Мировое Политическое Шоу

Ուկրաինայի ազգային ոստիկանությունում անհանգստացած են տեղի քրեական շրջանակների վրա ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (հայտնի որպես Լոտու Գուլի) աճող ազդեցությամբ, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով «Sputnik Азербайджан»-ին։

Նրա փոխանցմամբ՝ 25 տարի բանտում պատիժը կրելուց հետո Նադիր Սալիֆովը բնակություն է հաստատել Թուրքիայում և սկսել է իր շուրջ հանցագործ շրջապատ հավաքել՝ զուգահեռ տարածելով իր ազդեցությունը նաև Ուկրաինայում։

«Բառացիորեն իր ազատ արձակումից անմիջապես հետո Ուկրաինայի տարածքում բանջարեղենի շուկայում առևտրով զբաղվող տարբեր ազգության ներկայացուցիչներ էին առևանգվում (հայեր, ուկրաինացիներ)։ Նադիր Սալիֆովը շատ ժամանակակից հանցագործ է, որը փրկագինը ընդունում է բիթքոիններով»,-նշել է ուկրաինական ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը։

Ոստիկանը նշել է, որ Սալիֆովը փորձում է ԱՊՀ երկրներում վերցնել կանաչեղենի շուկաները, քանի որ դրա հետևում մեծ փողեր կան։

Աբրոսկինի խոսքով՝ Սալիֆովը գերիներին ազատ արձակելու համար պահանջում է մեկ միլիոն դոլար և բարձր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: