ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի հայատյաց հայտարարությունները հակասում են հասարակությանը խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին

Արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելուց հետո՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օրը, Ադրբեջանի նախագահ Ալիևը, ժամանակ չկորցնելով, սկսեց իր նախընտրական քարոզչությունը: «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստի ժամանակ Ալիևը հայտարարեց, թե «Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք մեր պատմական հողերը: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին է պետք է աստիճանաբար հասնենք»:

Ադրբեջանի նախագահի կողմից հակահայկական հայտարարությունները նորություն չեն: Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե «Երևանը պետք է հետ վերադարձվի Ադրբեջանին», ավելին՝ նա անգամ հայտարարել է, որ բոլոր հայերն Ադրբեջանի թշնամին են: Իսկ այս օրերին, երբ Ադրբեջանը պատրաստվում է նախագահական ընտրությունների, նման հայտարարություններ հնչեցնելն Ալիևի համար դառնում է բավական կարևոր և անհրաժեշտ: Նպատակը մեկն է՝ շահարկել տարիների ընթացքում ստեղծված թշնամու կերպարը՝ ի դեմս հայերի և սեփական հանրությանը համախմբել դրա շուրջ՝ այդ կերպ ստանալով հանրության աջակցությունը:

Հատկանշական է, որ Ալիևի նման հայտարարությունները հիմնականում թիրախավորում են հանրության՝ ոչ այդքան բարձր կրթական մակարդակ ունեցող շերտերին՝ շահարկելով նրանց «հայրենասիրական» զգացմունքները: Անգամ նույն Ադրբեջանում ցանկացած գիտակից քաղաքացու մոտ Ալիևի նման հայտարարությունները կարող են առաջացնել մի կողմից ծիծաղ, մյուս կողմից՝ կարեկցանք, որ այդ էժանագին հնարքներով Ադրբեջանում մինչ օրս հնարավոր է դիվիդենտներ հավաքել: Ներքին լսարանի համար արվող Ալիևի առավելապաշտական հայտարարություններն ընկալելի չեն նաև միջազգային հանրության համար և ստվեր են գցում այդ երկրի վերաբերյալ ընկալումների, ինչպես նաև միջազգային հեղինակության վրա: 

Նման իրավիճակում բավական կարևոր է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս ուշադրություն դարձնեն Բաքվից հնչող «սպառնալիքներին»: Առավել քան տրամաբանական կլինի, եթե նրանք Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում, Բաքու կատարած այցերի ժամանակ Իլհամ Ալիևին մատչելի ձևով բացատրեն, որ նման հայատյաց հայտարարությունները հակասում են նույն համանախագահների՝ հասարակությանը խաղաղության պատրաստելու բազմիցս արված կոչերին: Ավելին՝ նման պոպուլիզմը բավական վտանգավոր է նաև ադրբեջանական հանրության հոգեկան առողջության համար, քանի որ  դրա արդյունքում ի հայտ են գալիս «սաֆարովներ»:

Անդրադառնալով բանակցային գործընթացի վրա այս հայտարարության ազդեցությանը՝ կարող ենք նշել, որ Ալիևը լավ գիտակցում է, որ մինչև ապրիլ (հաշվի առնելով որ թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում սպասվում են ընտրություններ) բանակցային գործընթացը որոշակիորեն դանդաղելու, երկրորդ պլան է մղվելու: Ուստի այս փուլում նման հայտարաություններն էականորեն չեն ազդի բանակցային գործընթացի վրա և կունենան միայն ֆոնային ազդեցություն:

Ամփոփելով պետք է նշել, որ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» և նման այլ առավելապաշտական հայտարարությունները ուղղված են միայն սեփական հանրությանը: Բավական մեծ է հավանականությունը, որ մինչև ապրիլյան արտահերթ ընտրություններ Բաքվից լսվեն այս բնույթի նոր հայտարարություններ: Ցանկալի է դրանց մեծ կարևորություն չտալ և ցուցաբերել ադեկվատ արձագանք: Այս առումով պատահական չէր ՀՀ ԱԳՆ պատասխանն Ալիևի հայտարարությանը. «Ադրբեջանի նախագահի «ադրբեջանցիների պատմական հողեր Երևանն ու Զանգեզուրը հետ բերելու» մասին հայտարարությունները ծաղրանքով են ընդունվում նույնիսկ Ադրբեջանում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: