ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում զոհերի վերաբերյալ. հայտարարություն

osce.org

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, փոխանցում է PanArmenian-ը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են վարել նաև ԱԳ նախարարների հետ: Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ։ Նրանք այցելել են Զանգելանի, Կուբաթլիի, Աղդամի, Լաչինի և Քլբաջարի շրջաններում տեղակայված հատուկ վայրեր: 

Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից:

Նրանք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում, որը պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների՝ այդ թվում ուժի կիրառումը բացառելու սկզբունքի, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

Համանախագահները ողջունել են նաև կողմերի պատրաստակամությունը շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով երկրներում ընտրական շրջանը», - ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: