Սամուել. Բուլղարիայի հայ ցարը
Բուլղարիայում հայկական համայնքի պատմությունը սկսվում է դեռևս 5-րդ դարից: Բյուզանդական տիրապետության շրջանում կայսրության մաս կազմող Բուլղարիայի թագավորության տարածքում հաստատվել են մեծ թվով հայեր: 9-րդ դարում՝ Բյուզանդիայի հայազգի կայսրուհու՝ Թեոդորա Մամիկոնյանի ջանքերով քրիստոնեությունը հռչակվել է Բուլղարիայի պետական կրոն, հայտնում է Նոյան Տապան-ը:
997-1018թթ Բուլղարիայում իշխել է Կամիտոպուլիների (հայ.՝ Կոմսաձագերի) հայկական թագավորական դինաստիան, որը ծագում էր հայազի Նիկողայոսից և Հռիփսիմեից: Ուղղափառ այս արքայատոհմն իր հետք է թողել Բուլղարիայի պատմության մեջ: Նիկողայոսի որդիները՝ Դավիթը, Մովսեսը, Ահարոնը և Սամուելը կառավարել են պետության տարբեր հատվածներում, որի մեջ էին մտնում ներկայիս Ալբանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի և Թուրքիայի որոշ տարածքներ:
Սամուելին, սակայն, վիճակված էր դառնալ Բուլղարիայի ամենահայտնի ցարերից մեկը: Նա փաստացի կառավարում էր Բուլղարիան դեռ 971 թվականից՝ որպես զորահրամանատար և համակառավարիչ՝ Ռոման ցարի հետ միասին: Բյուզանդական գերությունից փախած Ռոման ցարի մահից հետո Սամուելը դարձավ Բուլղարիայի ցար: Ձգտելով պահպանել իր թագավորության անկախությունը՝ նա անդադար մարտեր է մղել Բյուզանդական կայսրության դեմ: Իր կառավարման սկզբնական շրջանում Սամուելին հաջողվել է բյուզանդացիներին մի քանի անգամ խոշոր պարտության մատնել և կանխել նրանց հարձակումներն իր տարածքների վրա:
10-րդ դարի վերջում բուլղարական զորքերին հաջողվեց գրավել սերբական որոշ շրջաններ և հաջող արշավանքներ կազմակերպել խորվաթների և հունգարացիների դեմ: Այն բանից հետո, երբ Բյուզանդիան հետ գրավեց Բուլղարիայի հյուսիս-արևելյան շրջանը, Սամուելը երկրի մայրաքաղաքը տեղափոխեց ժամանակակից Մակդոնիայի տարածք: Թեև իսկզբանե չէր որոշվել, թե որ քաղաքն է նոր մայրաքաղաքը, ժամանակի ընթացքում որպես նոր մայրաքաղաք սկսեց ծառայել Օխրիդը:
Սամուելը մահացել է 1014թ.-ի հոկտեմբերին՝ Կլեյդիոնի ճակատամարտում բյուզանդացիներից կրած ծանր պարտությունից երկու ամիս անց: 4 տարի անց Բյուզանդիան նվաճեց Բուլղարիայի ողջ տարածքը:
Սամուելի օրոք բուլղարական թագավորությունը զբաղեցնում էր Բալկանյան թերակղզու մեծ մասը՝ բացառությամբ Թրակիայի: Չնայած Սամուելի կառավարումը կապված է բուլղարական թագավորության անկման հետ՝ նա համարվում է Բուլղարիայի և Մակեդոնիայի ազգային հերոս, հայտնում է Rutraveller-ը:
Սամուելի կյանքի վաղ շրջանի վերաբերյալ շատ քիչ բան է հայտնի: Ըստ պատմիչ Ստեփանոս Ասողիկի՝ Սամուելը ծնունդով Հայաստանի Դերջան գավառից էր:
Սկզբում նա եղբոր հետ ծառայել է բյուզանդական բանակում, հայկական մի զորամասում: Բյուզանդական կայսրի հրամանով նրանք տեղափոխվում են Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու համար: Սակայն, տեսնելով տեղացիների հանդեպ իրագործվող դաժանությունները` նա եղբոր հետ ապստամբում է կայսեր դեմ, անցնելով բուլղարների կողմը: Մակեդոնիայի Պրեստա շրջանում հայտնաբերվել է Սամուելի գերեզմանաքարը, որի վրա հունարեն արձանագրությունից երևում է, որ նրա հայրը եղել է Նիկողայոսը, իսկ մայրը՝ Հռիփսիմեն: Ըստ աղբյուրների՝ Նիկողայոսը զբաղեցրել է նահանգապետի պաշտոն (Հովհան Սկիլեցին օգտագործում է «comit» տերմինը, որը նշանակում է վարչական միավորի ղեկավար), իսկ մայրը եղել է հայկական Բագրատունյաց արքայատոհմի Աշոտ II թագավորի դուստրը:
Սամուել ցարն իր կառավարման շրջանում, ինչպես և հայրը, Բուլղարիայում վերաբնակեցրել է հազարավոր հայ ընտանիքների Բյուզանդիայի տարբեր շրջաններից: Նրա մերձավորների շրջանում եղել են հայազգի զորավարներ, քաղկեդոնական հոգևորականներ, հասարակական գործիչներ: Հայտնի է նաև, որ Սամուելն իր աղջկան ամուսնացրել է հայ իշխան Գրիգոր Տարոնեցու որդու՝ Աշոտի հետ և նրան տվել զինվորական բարձր պաշտոն: Սամուելի թոռան՝ Պետրու Դիլյանոսի, Բյուզանդիայի դեմ գլխավորած ապստամբությունը՝ բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է:
Սամուելի թագավորության ընթացքում Բուլղարիայում առաջացել են նաև մի շարք հայկական տեղանուններ, որոնցից են՝ Արմենցո, Արմենցի, Արմենիկա, Արմենիո, Էրմենցի, Արմենցիո և այլն:
Նշենք, որ ըստ 2001թ. մարդահամարի տվյալների՝ Բուլղարիայի տարածքում բնակվում է 10 832 հայ, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հայերի թիվը հասնում է 28-32 հազարի: Բուլղարիայում ամենամեծ հայկական համայնքը գտնվում է Պլովդիվում, որի մեջ մտնում են նաև կաթոլիկ և բողոքական բուլղարացիներ, ովքեր իրենց համարում են հայերի ժառանգներ: Բուլղարացիները, սակայն, թե՛ նրանց, թե՛ հայերին ընդհանրապես համարում են հարազատ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ