ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 806,32 դրամ ԱՐԾԱԹ - 258,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 559,16 դրամ

Ադրբեջանին ուղղված ակնարկները համանախագահների հայտարարությունում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով ժամանել էին տարածաշրջան և եղան Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Տարածաշրջանային այս այցն, ըստ էության, ուղղված էր նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, լարվածության թուլացմանը:

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մտնում են ընտրական գործընթացներ և այս փուլում, ինչպես ցույց է տալիս փորձը, բանակցային գործընթացը որոշակիորեն դանդաղում է, ինչը բավական տրամաբանական է: Նման պայմաններում քաղաքական բանակցություններում որևէ շոշափելի տեղաշարժ ուղղակի հնարավոր չէ, և այս շրջանում համանախագահները հնարավորիս փորձելու են ակտիվացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, այնուհետև Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը: Այս մասին է վկայում  այն, համանախագահների տարածաշրջանային այս այցի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ընդգծվում է պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը: 

Նշենք, որ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը և լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ակտիվացումն այս պահին բավական տրամաբանական է և ընկալելի:  Հաշվի առնելով ընտրական գործընթացների առկայությունը՝ նման մեխանիզմների ձևավորումը այս փուլում շատ ավելի արդյունավետ կարող է լինել,  քան հակամարտության կարգավորման տարբեր տարրերի շուրջ բանակցությունները: Բացի այդ, փոխվստահությունը և սահմաններին հանգստությունն այն նվազագույն պայմաններն են, որոնք անհրաժեշտ են քաղաքական բանակցություններում կառուցողական տեղաշարժ ապահովելու համար: 

Հատկանշական է, որ համանախագահների ուշադրությունից չի վրիպել ո՛չ սահմաններին վերջին շրջանում նկատվող լարվածության աճը՝ ադրբեջանական սադրանքների պատճառով, ո՛չ Ալիևի հակահայկական հռետորաբանությունը, որն այս անգամ դրսևորվել էր «Երևանը հետ բերելու» վերաբերյալ բարբաջանքի տեսքով: Տարածված հայտարարության մեջ համանախագահները խորը մտահոգություն են հայտնում վերջերս արձանագրված մարդկային կորուստների կապակցությամբ` կողմերին կոչ անելով հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար: Բացի այդ, կոչ է արվում նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Առավել քան ակնհայտ է, որ համանախագահները նկատի ունեն հենց Ադրբեջանին: Նման շեշտադրումներն, ըստ էության, հստակ ակնարկներ են, սական, ցավոք, հերթական անգամ, կա հասցեականության պակաս: Ադրբեջանին մատնանշելու բացակայությունը և համահարթեցումը, ինչպես բազմիցս նշել ենք, բավական վտանգավոր է, քանզի այդ երկրի իշխանությունների մոտ ստեղծում է անենաթողության ընկալում, ինչն էլ կարող է դառնալ նոր էսկալացիայի առիթ:



 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 11.27 կմ/ժ
4 C°
 
   
22.02.2018
  10° 
23.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը հասել է իր նպատակներին: