Ադրբեջանին ուղղված ակնարկները համանախագահների հայտարարությունում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով ժամանել էին տարածաշրջան և եղան Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Տարածաշրջանային այս այցն, ըստ էության, ուղղված էր նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, լարվածության թուլացմանը:
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մտնում են ընտրական գործընթացներ և այս փուլում, ինչպես ցույց է տալիս փորձը, բանակցային գործընթացը որոշակիորեն դանդաղում է, ինչը բավական տրամաբանական է: Նման պայմաններում քաղաքական բանակցություններում որևէ շոշափելի տեղաշարժ ուղղակի հնարավոր չէ, և այս շրջանում համանախագահները հնարավորիս փորձելու են ակտիվացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, այնուհետև Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը: Այս մասին է վկայում այն, համանախագահների տարածաշրջանային այս այցի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ընդգծվում է պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը:
Նշենք, որ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը և լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ակտիվացումն այս պահին բավական տրամաբանական է և ընկալելի: Հաշվի առնելով ընտրական գործընթացների առկայությունը՝ նման մեխանիզմների ձևավորումը այս փուլում շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան հակամարտության կարգավորման տարբեր տարրերի շուրջ բանակցությունները: Բացի այդ, փոխվստահությունը և սահմաններին հանգստությունն այն նվազագույն պայմաններն են, որոնք անհրաժեշտ են քաղաքական բանակցություններում կառուցողական տեղաշարժ ապահովելու համար:
Հատկանշական է, որ համանախագահների ուշադրությունից չի վրիպել ո՛չ սահմաններին վերջին շրջանում նկատվող լարվածության աճը՝ ադրբեջանական սադրանքների պատճառով, ո՛չ Ալիևի հակահայկական հռետորաբանությունը, որն այս անգամ դրսևորվել էր «Երևանը հետ բերելու» վերաբերյալ բարբաջանքի տեսքով: Տարածված հայտարարության մեջ համանախագահները խորը մտահոգություն են հայտնում վերջերս արձանագրված մարդկային կորուստների կապակցությամբ` կողմերին կոչ անելով հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար: Բացի այդ, կոչ է արվում նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Առավել քան ակնհայտ է, որ համանախագահները նկատի ունեն հենց Ադրբեջանին: Նման շեշտադրումներն, ըստ էության, հստակ ակնարկներ են, սական, ցավոք, հերթական անգամ, կա հասցեականության պակաս: Ադրբեջանին մատնանշելու բացակայությունը և համահարթեցումը, ինչպես բազմիցս նշել ենք, բավական վտանգավոր է, քանզի այդ երկրի իշխանությունների մոտ ստեղծում է անենաթողության ընկալում, ինչն էլ կարող է դառնալ նոր էսկալացիայի առիթ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ