ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

30 տարի առաջ. «Վերադարձիր» երգը և առաջին ցույցերն Արցախում (տեսանյութ)

Խորհրդային շրջանի առաջին ցույցերը… Նա, ով չի ապրել այդ շրջանում, չի հասկանա, թե ինչ անվստահությամբ, վախով, անհանգստությամբ էին մարդիկ գնում առաջին և դեռևս ոչ մեծաթիվ ցույցերին Ստեփակակերտի գլխավոր հրապարկում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը: Փետրվարի 13-ն էր:

Այն ժամանակ դժվար էր հավատալ, որ մարդկանց այդ փոքր խումբը հաջորդ օրերին կդառնա հազարներ, ովքեր կվանկարկեն «Միացու՛մ»: Արցախցիները «հրապարակայնության և վերակառուցման» շրջանում հավատացին փոփոխություններին և որոշեցին նորից բարձրացնել մայր Հայաստանի հետ վերամիավորման հարցը: Ղարաբաղյան շարժման այդ ռոմանտիկ շրջանում որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ ի պատասխան արցախցիների խաղաղ ցույցերի, որոնց սկզբում մասնակցում էին անգամ տեղի ադրբեջանցիները, Ադրբեջանը արյուն կթափի …

Ղարաղաբյան շարժման երրորդ օրը Ստեփանակերտում ծնվեց «Վերադարձիր» երգը, որի հեղինակն էր երգահան Իրինա Փիրումյանը: Այնուհետև այս երգը սկսեց լսվել բոլոր տներից, բոլոր պատշգամբներից… մարդիկ լսում էին և երազում այն մասին, որ Կենտրոնը (Մոսկվան) կընդունի արդար որոշում` մայր Հայաստանի գիրկը վերադարձնելով Արցախը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: