ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իլհամ Ալիևը «վտանգավոր խելագար» է. Նևզորով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս լրագրող Ալեքսանդր Նևզորովը Երևան վերադառնալու հայտարարության ֆոնին Ադրբեջանի նախագահին «վտանգավոր խելագար» է անվանել, փոխանցում է news.am-ը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նեվզորսկիե սրեդի» հաղորդման ժամանակ Նևզորովը Ադրբեջանին որպես օրինակ է բերել խոսելով այն մասին, որ «պատմությունը դա հումք է, որից կարելի է ամեն ինչ անել»:

Նրա խոսքով՝ Ալիևը Երևանի մասին իր խոսակցություններով «վտանգավոր խելագար» է թվում:

«Նա (Ալիևըպատրաստվում է... նա ասեց, որ պատրաստվում է միացնել... վերադարձնել Երևանը... ասենք լավ... նախագահական մարազմ է... Բայց միանգամից հավաքվեցին ակադեմիկոսներ և պատմաբաններ, որոնք հիմանվորեցին նախագահական այդ մարազմը: Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է և ապրելու է: Եվ մի օր այն արյունահեղություն, ավերվածություններ և ատելության հերթական բռնկումներ կառաջացնի: Սա օրինակ է, թե ինչպես են պատմական ֆեյքեր ստեղծվում», - նշել է Նևզորովը:

Դիտել 35:32 րոպեից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: