ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական դատարանը հայերին է վերադարձրել հայտնի «Սանասարյան հանը»

Armenpress.am

Թուրքիայի վճռաբեկ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը «Սանասարյան հանը» թողնել  Թուրքիայի հիմնադրամների վարչության տնօրինության տակ։

Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ժամանակ»–ին, Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող «Սանասարյան հանը» վճռաբեկ դատարանի վճռով վերադարձավ հայոց պատրիարքարանին։

Նշվում է, որ «Սանասարյան հանի» վերադարձի համար արք. Արամ Աթեշյանը դատարան էր դիմել դեռևս 2014–ի հուլիսի 3–ին։

Նշենք, որ «Սանասարյան հանը» կառուցվել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից 1895 թվականին։ Շենքի ճարտարապետն է եղել Հովսեփ Ազնավուրը։

«Սանասարյան հանը» կտակված է եղել Էրզրումի հայտնի «Սանասարյան» հայկական վարժարանի սաներին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: