ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին. Արա Բաբլոյան

Aztag Daily

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնել է «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ելույթում մասնավորապես ասված է.

Հարգելի պատգամավորներ,

հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,

օրերս լրացավ մեր նորագույն պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի` Արցախյան շարժման 30-ամյակը: Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս պատմական հոբելյանի առթիվ, որը արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը Հայաստանում և Արցախում, և ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը:

Հարգելի բարեկամներ,

արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր, հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու և հատկապես հայի հանդեպ, որ կային մեր հարևանների միջև: Դրանք 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեցին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում: Պետական մակարդակով կազմակերպված և կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ: Մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին: Բռնություններն ու սպանություններն այնուհետև շարունակվեցին հայաբնակ Բաքվում, Գանձակում և Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայտնված այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին ազգությամբ հայեր:

Սումգայիթում, Բաքվում իրականացված ցեղասպանական գործողություններն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետևանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական ու բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության և համապատասխան ատյանների կողմից: Մեր ժողովուրդը, անշուշտ, իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության հռչակումով, անկախ պետություն կառուցելով: Սակայն ավելի քան երեք տասնամյակ առաջ կատարված ոճրագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան որպես պատմության անցած ու փակված էջեր: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրենությունների ու ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան գուցե ծավալով ավելի քիչ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը: Սակայն այն հաստատ պակաս ազդեցիկ չէ, մանավանդ որ ադրբեջանական ֆաշիզմն իր ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում է հիշյալ ժամանակահատվածի հիտլերյան ֆաշիզմին:

Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ փախստականները և նրանց ժառանգները` արդար դատի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: