Ցյուրիխյան գործընթացից Հայաստանը դուրս է գալիս կարևոր ձեռքբերումով
Հայաստանը հետ կանչեց իր ստորագրությունները 2009թ.-ին Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից՝ չեղարկելով դրանք: Ըստ էության, ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հասավ իր տրամաբանական ավարտին:
2008թ-ին հանդես գալով նման նախաձեռնությամբ՝ հայկական կողմը հետապնդում էր մի քանի նպատակ՝
- հասնել հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի կողմից փակված սահմանի բացման,
- կոտրել «բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկրի» թեզը, որը բավական ակտիվ կիրառվում էր Անկարայի և Բաքվի կողմից,
- միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտողը Հայաստանը չէ,
- բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը:
Ինչպես ցույց տվեց ընթացքը, հայկական կողմի նախաձեռնությունն առավել քան լավ հաշվարկված էր՝ թե՛ հնարավոր ռիսկերի, թե՛ զարգացումների տեսանկյունից: Միևնույն ժամանակ այն լիովին նոր խոսք էր հայկական դիվանագիտության մեջ, որն իրեն արդարացրեց: Միջազգային հանրության կողմից ևս հայկական նախաձեռնողականությունն ըստ արժանավույնս գնահատվեց, ինչը արտահայտված է ԵՄ, ՌԴ, ԱՄՆ կողմից բարձր մակարդակի տարբեր հայտարարություններում:
Թուրքական կողմը, որն այդ շրջանում հանդես էր գալիս հարևանների հետ բոլոր խնդիրները կարգավորելու թեզով, ըստ էության, չէր կարող մերժել հայկական կողմի առաջարկը, ինչի արդյունքում էլ ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Սակայն, ինչ վերաբերում է դրանց վավերացման խնդրին, թուրքական իշխանությունները չկարողացան ցուցաբերել բավարար քաղաքական կամք, և ականատես եղանք Անկարայի կողմից նախապայմանների առաջ քաշման, ինչը հակասում էր կարգավորման գործընթացի ոգուն և տրամաբանությանը:
Վերջնականապես համոզվելով, որ թուրքական կողմը չունի բավարար քաղաքական կամք՝ ՀՀ իշխանությունները գնացին արձանագրությունների չեղարկման ճանապարհով: Մի քանի տարի տևած այդ գործընթացում պաշտոնական Երևանը բավական հաջող կիրառել է իր իրավական գործիքակազմը՝ ՀՀ ԱԺ կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցում, խորհրդարանից դրանց հետկանչ և այժմ էլ դրանց վերջնական չեղարկում: Բացի այդ, յուրաքանչյուր քայլից առաջ պաշտոնական Անկարային և միջազգային հանրությանն ուղարկվել են հստակ մեսիջներ, անգամ՝ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի և միջազգային այլ հեղինակավոր ամբիոններից: Փաստացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնելիս և դրան հաջորդած փուլերում Հայաստանն առաջնորդվել է բավական թափանցիկ, նախապես հայտարարված քայլերով: Նման գործելաոճի շնորհիվ նույն միջազգային հանրության ընկալումներում միանշանակ դարձավ, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի տապալող կողմը Թուրքիան է, իսկ Հայաստանը բավական վստահելի գործընկեր է, որը հավատարիմ է իր պարտավորություններին:
Ամփոփելով նշեմ, որ Հայաստանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» պրագմատիկ քաղաքականության բավական լավ դրսևորում է, սակայն միևնույն ժամանակ, բաց թողնված հնարավորություն՝ թե’ Թուրքիայի, թե’ ողջ տարածաշրջանի համար: Անկախ ելքից՝ հայկական կողմը 10 տարի առաջ նախաձեռնած այս գործընթացից դուրս է գալիս բավական կարևոր ձեռքբերումով՝ միջազգային հանրության և ուժային կենտրոնների համար արդեն ակնհայտ և միանշանակ է, որ Հայաստանը չէ, որ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
այլ նյութեր այս թեմայով
- Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման...
- Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն» Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական...
- Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների...
- Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների...
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ