ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը պատմել է, թե ինչպես են կոտրել իր քիթը

Getty Images

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչու իրեն չեն ցանկացել ընդգրկել պիոներների շարքերը և ինչպես են կոտրել իր քիթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն

«Իհարկե, խուլիգանություն եմ արել։ Սկզբում պարզապես չէին ուզում ընդունել, հետո ընդունեցին։ Սկսեցի զբաղվել ըմբշամարտով, սամբոյով, ձյուդոյով, սկսեցի աստիճանաբար փոխվել, ավելի լավ սովորել»,-ասել է նա «Պուտին» ֆիլմում իր տված հարցազրույցի ժամանակ։

Միաժամանակ Պուտինի խոսքով, առաջին սպորտաձևը, որով զբաղվել է, եղել է բռնցքամարտը։ «Այնտեղ իմ քիթը կոտրեցին, և մինչև այն կլավանար, ես սկսեցի կենտրոնանալ ըմբշամարտի վրա»,-ասել է ՌԴ նախագահը։

Ֆիլմում Պուտինը նաեւ պատմել է իր ծնողների մասին, որոնք միշտ չէ, որ հավանություն են տվել իր՝ սպորտով զբաղվելուն, մտածում էին երաժշտական կրթության մասին, և անգամ բայան են գնել։ «Ես ոչ մի անգամ հորիցս չեմ լսել, որ նա երբևէ իմ ներկայությամբ հայհոյի։ Երբեք»,-ասել է Պուտինը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: