ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Արցախում ՀՆԱ-ի ռեկորդային աճ է արձանագրել

Artsakhpress

Համաձայն Արցախի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, անցած տարի Արցախի Հանարապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է շուրջ 272 մլրդ 100 մլն դրամ` 2016թ. 229 մլրդ 700 մլն դրամի փոխարեն, հայտնում է «Արցախպրես»-ը:

ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 15.6 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 2.5 տոկոս՝ 2016թ. համապատասխանաբար 9.2 տոկոսի և 0.5 տոկոսի փոխարեն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1 մլն 855 հազ. 900 դրամ, կամ 3 հազ 844.7 ԱՄՆ դոլար կամ 3 հազ 403.8 եվրո` 2016թ. 1 մլն 577.3 հազ. դրամի կամ 3 հազ. 282.7 ԱՄՆ դոլարի կամ 2 հազ 965.7 եվրոյի դիմաց:

ՀՆԱ-ի արձանագրված 15.6 տոկոս հավելաճի տեմպի 11.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 3.7 տոկոսային կետը` առևտուր և ծառայությունները, 0.9 տոկոսային կետը` գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը և 0.1 տոկոսային կետը` շինարարությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: