ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Ամբողջ աշխարհի հայերը քոչարի կպարեն

Армстайл

Գրենոբլի հայկական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին` մայիսի 26-ին, աշխարհի տարբեր ծայրերում  ֆլեշմոբ անցկացնելու նախաձեռնությամբ են ներկայացել։ Այս մասին հայտնել է Գրենոբլի մշակույթի տան ադմինիստրատիվ վարչության անդամ Սիրանուշ Խաչատրյանը։

Ֆլեշմոբի ժամանակ նախատեսվում է քոչարի պարել։ Նախաձեռնության մասին նախօրեին տեղեկություն է հրապարակվել միջոցառման ֆեյսբուքյան Արի պարի քոչարի պաշտոնական էջում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

Կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությանը կաջակցեն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։ Կազմակերպիչների մտահղացման համաձայն` մայիսի 26-ին հայերն իրենց բնակության քաղաքում պետք է քոչարի պարեն, տեսանկարահանեն պարն ու ուղարկեն իրենց։ Ավելի ուշ տեսանյութը կհրապարակվի ֆլեշմոբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: