ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թղթի հաստության հեռախոս, որը կես ժամ լիցքավորելով կարելի է 3 տարի օգտագործել. հայ գիտնականի համահեղինակած գյուտը

168.am

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ, դրանց հիման վրա՝ նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջությամբ ածխածնային հիմքով են: Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում, գրում է 168.am-ը:

Գյուտարարի խոսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդեն պատենտը ստացել են, այս պահին մտածում են զանգվածային արտադրության մասին: Քանի որ նորարարության հիմքում հիմնականում օրգանական նյութերով արտադրության կազմակերպումն է, այն հնարավոր կլինի կիրառել ցանկացած ինդուստրիայում:

«Պատկերացրեք հեռախոսները, պլանշետները լինեն թղթի հաստության և դրանց սնուցման համար համարյա էներգիա հարկավոր չլինի: Կարող են կիրառվել բժշկության մեջ, օրինակ, սարքեր կան, որոնք օրվա ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը: Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրա, քանի որ ածխածնային հիմքով են, կյանքի հետ համատեղելի են»,-ավելացրեց երիտասարդ գիտնականը` հավելելով, որ արտադրանքը բավականին էժան կլինի, քանի որ դրանց ստեղծման համար համարյա նյութ չի օգտագործվում, իսկ աշխատացնելու համար` չափազանց քիչ էներգիա:

«Կես ժամ էներգիա կուտակելով` հնարավոր կլինի այդ սարքը երեք տարի օգտագործել»:

Ամալյա Կոստանյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկում են, թե ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: