ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեղնոլոգիաների նախարարությունից: 
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական գործակցության համար և ներկայացրել այն ձեռքբերումները, որոնք ձևավորվել են Արցախի ՏՏ ոլորտում։
Ամալյա Եղոյանը նշել է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն՝ հզորացնել, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախում, Հայաստանի փորձը բերել Արցախ, կրթություն - բիզնես կապի շնորհիվ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորությունների ուղղորդմանը դեպի Արցախ: 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր արդեն կարող են փաստել, որ առաջին քայլերը շատ հաջող են: 
Այցի ընթացքում նախատեսվում է փոխնախարարի այցը նաև Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նա հանդիպումներ կունենա ոլորտի մասնագետների հետ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: