ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը պատմել է՝ ինչպես պետք է «չեզոքացնել» Մխիթարյանին

SmotriSport.TV

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն, խոսելով Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին, անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով «Спорт-Экспресс»-ին, ի պատասխան այն հարցին, թե ինչպես են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները կանգնեցնելու Հենրիխ Մխիթարյանին, Գոնչարենկոն մասնավորապես պատասխանել է. «Ինձ շատ էր դուր գալիս Մխիթարյան - Օբամեյանգ զույգի խաղը, երբ նրանք «Բորուսիայում» հանդես էին գալիս Մարկո Ռոյսի հետ։ Թոմաս Տուխելի օրոք նրանք հրաշալի էին գրոհում։ Սակայն հիմա նրանք այլ թիմում են։ Շատ լավ գիտեմ Մխիթարյանի հնարավորությունները։ Առավելագույն ջանքեր կգործադրենք, որպեսզի չեզոքացնենք ոչ միայն Հենրիխին, այլև մրցակցի ամբողջ հարձակման գիծը։

Բերեզուցկի եղբայրներն ու Սերգեյ Իգնաշևիչը շարունակում են խաղալ բարձր մակարդակում։ Դա նշանակում է, որ նրանք, իհարկե, կարող են չեզոքացնենք նույն Մխիթարյանին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Իսկ իմ խնդիրը նրանց ճիշտ ուղղություն տալն ու պատրաստելն է։

Այս փուլում հեշտ մրցակիցներ լինել չեն կարող։ Չեմ կարող ասել, որ դիտել եմ «Արսենալի» շատ խաղեր, քանի որ բարդ օրացույցի պատճառով ստիպված եմ դիտել այդ մրցակիցների հանդիպումներ»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: