ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնը ցավագին է տանում Brexit-ի քաղաքական հետևանքները

hurriyetdailynews.com

Մեծ Բրիտանիան, չնայած 2019 թվականի մարտին պատրաստվում է պաշտոնապես դուրս գալ Եվրամիության կազմից, սակայն ստիպված կլինի հատկացումներ կատարել ԵՄ ընդհանուր բյուջե նաև 2019 և 2020 թվականներին: «2019 և 2020 թվականներին Միացյալ Թագավորությունը պարտավոր է վճարումներ կատարել և մասնակցել ԵՄ բյուջեի կատարմանը», - ասվում է ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև Brexit-ի պայմանների շուրջ նախնական պայմանավորվածության մասին փաստաթղթում:

Brexit-ի շուրջ ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն մարտի 19-ին բանակցությունների հերթական փուլի ավարտին հայտարարել է, որ կողմերն արդեն համաձայնեցնել են «ամուսնալուծության» համաձայնագրի պայմանների հիմնական մասը: Մասնավորապես՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրիտանիայի և Միության քաղաքացիների իրավունքների մասին, որոնց վրա կարող է ազդել Brexit-ը, ԵՄ կազմից դուրս գալուց հետո Թագավորության ֆինանսական պարտավորությունների, ինչպես նաև կողմերի հարաբերություններում Brexit-ից հետո՝ 2019 թվականի մարտի 29-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը անցումային շրջանի մասին: Վերջինս ենթադրում է, որ այդ ընթացում Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ անդամներին տրվող բոլոր իրավունքները՝ բացի քվեարկելու իրավունքից: ԵՄ և Մեծ Բրիտանիայի բանագնացներն անցումային շրջանի վերաբերյալ պայմանավորվածությունն որակել են որպես վճռորոշ քայլ: Սակայն բրիտանական քաղաքական որոշ շրջանակներ չեն կիսում այս լավատեսությունը և կարծում են, որ բանակցությունների արդյունքները չի կարելի հաջողված համարել, քանի որ փաստացիորեն երկարաձգվում է իրական Brexit-ի ժամկետը: Միևնույն ժամանակ բրիտանացիների մոտ դժգոհությոն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ Իռլանդիայի հետ սահմանի հարցը, որը նրանք համարում են Բրիտանիայի ներքին խնդիր, Լոնդոնը պետք է կարգավորի Բրյուսելի հետ միասին:

Սրանք թերևս բրիտանացիներին ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում նյարդայնացնող միակ հարցերը չեն: Միջազգային հարաբերությունների եվրոպական ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների ղեկավար Պիեր-էմանուել Թամանը կարծում է, որ բրիտանացիները նյարդայնանում են նաև Եվրոպական միության և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հեռանկարից, ինչպես նաև այդ համատեքստում ՆԱՏՕ-ի դերի հնարավոր նվազումից, քանի որ նման պարագայում Մեծ Բրիտանան դառնում է մեկուսացված: Նրա կարծիքով՝ հենց այդ մարտահրավերները չեզոքացնելու առաքելությունն ունի Սկրիպալի գործը:

Այսպիսով, Brexit-ի այս փուլում բրիտանացիներին ավելի շատ անհանգստացնում է ԵՄ կազմից դուրս գալու քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հետևանքները: Իսկ Brexit-ի տնտեսական հետևանքները խոստանում են լինել բավականին մեծ: Ըստ՝ Oliver Wyman միջազգային կոնսալթինգային ընկերության և Clifford Chance իրավաբանական ընկերության համատեղ հետազոտության՝ Բրիտանիայի և ԵՄ ընկերություններին Brexit-ից հետո սպասվում է տարեկան առնվազն 65 մլրդ եվրո ծախս՝ մաքսատուրքերի պատճառով, ընդ որում՝ դրանց հիմնական մասը՝ 35 մլրդ եվրոն, բաժին է ընկնում ԵՄ-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: