ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպես են Արցախի աղջիկ կադետներն ուսում ստանում տղաների ռազմական վարժարանում (լուսանկարներ)

Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն աղջիկ կադետներ է ընդունում 2015 թվականից, սակայն միայն 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո ավելացավ աղջիկների հոսքը: Այսօր արդեն 16 աղջիկ է սովորում Ստեփանակերտում գտնվող վարժարանում:

Ընդհանուր առմամբ, այստեղ կրթություն է ստանում 14-17 տարեկան 110 ուսանող` ռազմական ոլորտում պոտենցիալ ծառայություն ծավալելու նպատակով: Դասավանդումը կատարվում է Ղարաբաղի միջնակարգ դպրոցների ուսումնական պլանով, սակայն կադետները սովորում են նաև ձեռնամարտ, զինվորական պատրաստություն և ինքնաձիգից կրակել:

Աղջիկ կադետների համար կարծրատիպերը կոտրելն ուսման ամենադժվար մասն է:

Նրանց մեծ մասը երկար պայքարից հետո է կարողացել ստանալ ծնողների համաձայնությունը վարժարան ընդունվելու համար: Ղարաբաղում շատերը դեռևս կովկասյան ավանդական այն համոզմանն են, թե կինը պետք է  ընտանիքի մասին հոգ տանի, իսկ ռազմական գործը թողնի տղամարդկանց:

Օրինակ Ավանեսյանների ընտանիքի բոլոր անդամները դեմ էին Արփինեի որոշմանը, բացի հորից, ով 90-ականների սկզբին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին:

«Ծննդյանս օրը, երբ բոլոր հյուրերը հեռացան, հայրիկս ընտանիքի անդամներին ասաց, որ ես ընդունվելու եմ վարժարան, և որ այդ հարցն այլևս քննարկման ենթակա չէ: Ոչ մեկը չհակաճառեց հայրիկիս»,-ասում է Արփինեն:

Վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանի խոսքով, առաջնագծից բացի, կանայք արդեն ծառայում են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի տարբեր ստորաբաժանումներում:

Հակոբյանը պատմում է, որ 2013-ին Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցելելուց հետո, դիմեց Ղարաբաղի պաշտպանության նախարարությանն իրենց վարժարանում ևս աղջիկ կադետներ ընդունելու որոշման համար:

«Սուվորովի ռազմական ուսումնարանում աղջիկ կադետներ տեսնելուց հետո ես մտածեցի, ինչու մենք էլ հնարավորություն չենք տալիս աղջիկներին դառնալու ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներ: Վստահ եմ, որ նյութատեխնիկական աջակցության բաժանմունքներում աշխատանքներ կան, որոնք կարող են իրականցվել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կողմից»,-ասում է նա:

Հակոբյանը բացառում է կանանց առաջնագիծ ուղարկելը` նշելով, որ դա նրանց տեղը չէ:

«Չայխանայի» հետ զրույցում աղջիկ կադետները նշեցին, որ իրենց տղա դասընկերների մեծ մասը մինչև հիմա էլ մտածում է, որ ո՛չ բանակում և ո՛չ էլ ռազմական վարժարանում աղջիկներ չպետք է լինեն:

Տղա կադետներն ակնհայտորեն չեն դժգոհում աղջիկ կուրսեցիներ ունենալուց, սակայն նրանցից ոմանք իգական սեռի ներկայացուցիչներին ընկալում են ավելի շատ որպես օգնականների, քան ընդունում են որպես հավասարի:

16-ամյա Լենա Ամիրխանյանը երկրորդ տարին է սովորում է վարժարանում, իր տղա համակուրսեցու բերած պատճառներից և ոչ մեկը հիմք չի ծառայել վարժարան ընդունվելու համար: Ընդհակառակը նրա նպատակը ռազմական ինժեներ դառնալն է:

Ռազմական գործը նրան գրավել էր դեռեւս 2015 թվականին, երբ ընտանիքը Դիլիջանից տեղափոխվեց Ղարաբաղ, երբ մայրն ուսուցչի աշխատանք էր գտել գյուղերից մեկում: Սակայն, Լենայի խոսքով, 2016 թվականի քառօրյա պատերազմը ավելի ամրացրեց վարժարան ընդունվելու իր որոշումը:

«Ես սիրում եմ փոքրամասնության մեջ լինել և այդպիսով տարբերվել հասարակությունից»,-ասում է Լենան:

Աղջիկները և տղաները կրում են նույն համազգեստը, և վարժարանը դեռ ամբողջությամբ հարմարեցված չէ աղջիկ ուսանողների համար: Կան առանձին զուգարաններ, սակայն չկան գիշերելու առանձին սենյակներ: Ի տարբերություն տղաների, աղջիկների մեծ մասը չի գիշերում վարժարանում, բացառությամբ երկուսի, որոնք բնակարանային խնդրի պատճառով ստիպված մնում են վարժարանում հատկացված հատուկ սենյակում։

Տնօրեն Հակոբյանը հավաստում է, որ իրենք նախատեսում են կառուցել նոր զորանոց, որը կկարողանա գիշերակաց ապահովել մինչև 30 աղջիկ կադետների համար:

Վարժարանից կամ համալսարանից հետո շրջանավարտները պետք է ծառայեն զինված ուժերում, բայց նրանք պարտավորված չեն շարունակել ռազմական կարիերան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: