Բակո Սահակյանի այցն ԱՄՆ իսկապես բարձր մակարդակով էր կազմակերպված. Նաիրա Կարապետյան (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ:
- Տիկի’ն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ: Ի՞նչ կարևորություն այն ունի:
- Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցն ԱՄՆ կարելի է անվանել մեկ մեծ քայլ առաջ դեպի արդարության վերականգնում` Արցախի հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Սա դասական քաղաքական քայլ է՝ լսելի դարձնելու հակամարտության կիզակետում ապրող ժողովրդին, ընդ որում անմիջապես Արցախի նախագահի միջոցով. մի պետություն, որը թեկուզ և ճանաչված չէ, բայց փաստացի կայացած է և իր ժողովրդավարության մակարդակով կարող է փայլուն օրինակ լինել շատ ու շատ պետությունների համար:
Միանշանակ է, որ Բակո Սահակյանի այցը և նրա հանդիպումներն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ դեռ մեծ գործընթացի սկիզբն են: Կարևոր եմ համարում այն փաստը, որ այցելությունն իսկապես բարձր մակարդակով էր կազմակերպված, անգամ արարողակարգային չնչին թվացող մանրուքները, օրինակ, Արցախի Հանրապետության և ԱՄՆ դրոշները Սենատում, հաշվի էին առնված: Նման այցն անգնահատելի կարևորություն ունի Մինսկի խմբի համանախագահ երկրում Ղարաբաղյան հիմնախնդրի օբյեկտիվ ընկալման ապահովման տեսանկյունից:
Իհարկե, այս տարիների ընթացքում հայկական կողմերը բազմիցս են հնչեցրել այն տեսակետը, որ որևէ կերպ չի կարելի Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել որպես տարածքային խնդիր, այլ այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայքար է: Բայց այս ամենը լսել պաշտոնապես Արցախի հանրապետության նախագահի և նրա պատվիրակության անդամների կողմից, որի կազմում էին Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ, շատ մեծ քայլ է Արցախի հիմնախնդրի համապարփակ ընկալման համար:
Կարծում եմ՝ այստեղ նաև պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի ղեկավարության ապիկար և իրարամերժ հայտարարություններին` Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների, տարբեր պատգամավորների և պաշտոնյաների ակնհայտ ռազմատենչ, ագրեսիվ և հայատյաց հայտարարությունների վրա: Մեծ քաղաքականությունը նման փնթիությունը չի ներում. եթե մի պետություն կողմ է հանդես գալիս խաղաղ կարգավորմանը և միաժամանակ հայտարարում է, օրինակ, որ իր երկրի դրոշը դեռ ծածանվելու է հարևան խաղաղ երկրում (զավթելու հետևանքով, իհարկե), ապա այդ պետությունը կտրուկ կորցնում է իր կշիռն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այսօր Ադրբեջանը ընկալվում է ոչ միայն որպես բռնապետություն, այլև անհուսալի և անկանխատեսելի միավոր:
- Արցախի արտաքին քաղաքականության ակտիվացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Արցախի սուբյեկտայնությունն էլ ավելի բարձրացնելու համար:
- Միանշանակ պետք է շարունակել համատեղ աշխատանքներն՝ այլ երկրներ ևս նման այցելություններ կատարելու և հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Թեև Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին դեռևս վերականգնված չէ, սակայն նրա ներկայությունը միջազգային դիվանագիտական օղակներում խիստ նպաստավոր է:
Նաև կարծում եմ, որ քաղաքական աշխատանքներին զուգահեռ պետք է աշխատանքներ տանել Արցախի Հանրապետության ներկայությունը, թեկուզ և դեռևս ոչ ֆորմալ կերպով ապահովելու միջազգային լայն հարթակներում` հասարակական, գիտական, մշակութային, սպորտի և այլն` աշխարհին ներկայացնելով իր գոյությունը, ժառանգությունը, նվաճումները: Որպես օրինակ կարող եմ բերել վերջերս լայն արձագանք ստացած «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ մարտի 13-ից 15-ը Ստրասբուրգում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Այսօրինակ միջոցառումները հոյակապ առիթ են միջազգային հանրությանը ծանոթացնելու Արցախի մեծ պոտենցիալի հետ, ինչը և իր հերթին կչեզոքացնի մեր հարևանների շատ ու շատ հորինված, հաճախ և զառանցանք հիշեցնող ամպագորգոռ հայտարարությունները: Իլհամ Ալիևը մի բան այդպես էլ չհասկացավ` արդարությունը միշտ էլ հաղթում է. ուշ թե շուտ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ